Չէի պատկերացնում, որ այդպես կդավաճանեն․ Վալերի Մելաձեի կինը մեկնաբանել է իրենց ամուսնալուծությունը (լուսանկարներ)
PHOTOՎալերի Մելաձեի կինը՝ Իրինան, երկարատեւ լռությունից հետո առաջին անգամ որոշել է հարցազրույց տալ, պատմել է իր ու Մելաձեի ամուսնալուծության մասին։ Նա խոստովանել է, որ մինչ օրս ծանր է տանում այդ ամուսնալությունը։
Ամուսինները միասին ապրել են 20 տարի, 3 դուստր ունեն։ Իրինան ասում է, որ ամեն կերպ պայքարել է՝ ամուսնուն ընտանիքում պահելու համար, սակայն այդպես էլ չի կարողացել՝ ամուսինն այլ կնոջ՝ երգչուհի Ալբինա Ջանաբաեւայի մոտ է գնացել։ Մելաձեն անձամբ է խոստովանել կնոջը, որ իր կյանքում այլ կին կա, ով իրենից որդի ունի։
«Ես ինքս հասկացա, որ խոսքը Ալբինայի մասին է, որովհետև նա միշտ չէր կարողանում նայել ինձ, աչքերը փախցնում էր»,- ասում է Իրինան։ Կինն ասում է, որ ամուսնու արարքն իրեն անտանելի ցավ է պատճառել, ինքը չէր էլ կարող պատկերացնել, որ հնարավոր է՝ իրեն այդպես դավաճանել։
Իրինան վստահ է, որ ամուսնու ու Ալբինայի միջեւ սեր չկա, նա ասում է՝ դա պարզապես ծիծաղելի է։ Ասում է՝ Ալբինային առաջարկել է հանդիպել, խոսել, նա հրաժարվել է։ Դուստրերն էլ ծանր են տարել հոր դավաճանությունը։ «Ցավը մնացել է, այն ոչ մի տեղ չի գնա, նման բաները չեն մոռացվում»,- ասում է Մելաձեի միջնեկ դուստրը՝ Սոնյան։

Այսօր Իրինան նոր ընկեր ունի, դուստրերն էլ աջակցում են մորը եւ պատրաստ են ընդունել նրա սիրեցյալին։
Պատրաստեց Past.am-ը:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
5
“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New Scam



