Հարավային Կորեան 860 մլն դոլար կներդնի արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում
INTERNATIONAL NEWSԼի Սեդոլի՝ Գո խաղի աշխարհի հարավկորեացի չեմպիոնի պարտությունն AlphaGo արհեստական ինտելեկտի հետ մրցամարտում Հարավային Կորեայի կառավարությանը հարկադրել Է մտնելու խելացի մեքենաների մշակման «մրցարշավ» եւ խոստանալու 1 տրիլիոն վոն (860 միլիոն դոլար) ներդնել դրանց ստեղծման բնագավառում: Այդ մասին հաղորդել Է Nature հանդեսի նորությունների ծառայությունը:
Անցյալ շաբաթ ավարտվեց Գո խաղի պատմական մրցամարտերի շարքը մարդու եւ համակարգչի միջեւ, որի ընթացքում AlphaGo մեքենան, որն ստեղծել Է Google ընկերությունը, ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ այդ արեւելյան ռազմավարության աշխարհի ընթացիկ չեմպիոն Լի Սեդոլի նկատմամբ:
Անցյալ շաբաթվա վերջին Կորեայի նախագահ Պակ Կին Հեն հայտարարել Է, որ արհեստական ինտելեկտի ստեղծումը նման կլինի մարդկության համար չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը:
Nature-ը նշում Է, որ Հարավային Կորեայի իշխանությունները պլանավորել Էին Արհեստական ինտելեկտի ինստիտուտ ստեղծել 2017 թվականին, սակայն Սեդոլի պարտությունը նրանց հարկադրել Է արագացնելու այդ պլանների իրագործումը: Արհեստական ինտելեկտի մշակման կենտրոնը, ըստ Կորեայի գիտության նախարարության ընթացիկ պլանների՝ կգտնվի Սեուլի հարավային արվարձաններից մեկում: Ընդհանուր առմամբ այդ նախագծի համար կներդրվի 863 միլիոն ամերիկյան դոլար, որի մեծ մասը կհատկացվի արդյունաբերական, այլ ոչ թե գիտական խնդիրների լուծմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



