Բացահայտվել է Փարիզում հարձակումներ կատարած զինյալների եւս մեկ հանցակից
INTERNATIONAL NEWSԲելգիայի իշխանությունները պարզել են այն ահաբեկիչների հանցակիցներից մեկի ինքնությունը, որոնք 2015 թվականի նոյեմբերին հարձակումներ կատարեցին Փարիզում: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Բելգիայի դատախազությունը:
Դեկտեմբերի սկզբին Բելգիայի իշխանությունները հետախուզում Էին հայտարարել Սալահ Աբդեսլամի՝ Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալի երկու ենթադրյալ մեղսակիցների նկատմամբ: Հանցակիցներն օգտագործել Էին կեղծ բելգիական ինքնության հավաստագրեր՝ Սամիր Բուզիդի եւ Սուֆիան Քայալի անուններով:
«Հետաքննությանը հաջողվել Է պարզել, որ կասկածյալ Սուֆիան Քայալն իրականում Լաաշրաուի Նաջիմն Է՝ ծնված 1991 թականի մայիսի 18-ին»,- հայտնել Է դատախազությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



