ՀՀ ԿԲ-ն հիշեցնում է գրավատների կողմից դոլարով վարկերի տրամադրման անօրինականության մասին
ECONOMICSԿենտրոնական բանկը հայտարարությամբ տեղեկացնում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր: Ընդ որում` սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հայտարարության մեջ նաև նշված է. «Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում ենք դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



