Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Մայրության ռեկորդները պատմության ընթացքում (լուսանկարներ)

LIFE

Blognews.am-ը գրում է.

Telegraf.com.ua-ն ներկայացել է մայրության հետաքրքիր ռեկորդները:

Մահաջաբինն Շեյխը 2004 թվականի սեպտեմբերի 19-ին ծննդաբերել է ամենափոքր երեխային` Ռամաշա Ռահմանին: Երեխայի քաշը եղել է 243.81 գրամ, հասակը՝ ընդամենը 10 սանտիմետր: Ռամաշան դարձել է աշխարհի ամենափոքր նորածինը, նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթվա ընթացքում:

Աշխարհի ամենաերիտասարդ մայրը Լինա Մեդինան է, որը ծննդաբերել է 5 տարեկան և 7 ամսական հասակում: Հիվանդանոց դիմելու համար առիթ է դարձել ուռուցք ունենալու կասկածը, սակայն աղջկա ծնողներն ու բժիշկները խստապես զարմացել են, որ նա գտնվում է հղիության 7-րդ ամսում: Մեկուկես ամիս անց նա ծննդաբերում է կեսարյան հատման միջոցով` ունենալով տղա: Բժիշկները մանրակրկիտ հետազոտել են այդ փաստը և պարզել, որ աղջիկը սեռական հասունության է հասել արդեն 4 տարեկանում:

Աշխարհում ամենապտղաբեր փոխնակ մայրը Քերոլ Հորլոքն է, որը ներկայումս 43 տարեկան է: 13 տարում նա կարողացել է ծննդաբերել 12 երեխա, այդ թվում նաև եռյակի: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ ցանկացել է փոխնակ մայր դառնալ միայն մեկ անգամ, սակայն այլևս չի կարողացել կանգ առնել:

Մեծ Բրիտանիայի Ֆլիտ քաղաքի բնակիչ Էլիսոն Սպուները 2001 թվականին ունեցել է երկվորյակ դուստրեր, ընդ որում` երկու տարբեր գույների: Լորենը նման է մորը` կարմիր մազեր, սպիտալ մաշկ ու երկնագույն աչքեր: Իսկ ահա բավական թխահեր Հայլին նման է հորը` հնդիկ Դինային: Հետագայում` 2008 թվականին, նա ևս մեկ անգամ ունենում է երկվորյակներ, որոնք նույնպես մաշկի տարբեր գույներ ունեն:

Աշխարհի ամենատարեց մայրը հնդկուհի Ռայո Դևի Լոհանն է, որը մայրացել է 70 տարեկանում` հղիանալու 40-ամյա ապարդյուն փորձերից հետո: Նրա երեխան ծնվել է 2008 թվականին:

Աշխարհի ամենաբազմազավակ մայրը եղել է Ռուսական կայսրության բնակիչ Ֆյոդոր Վասիլևի կինը: Նրանց ընտանիքում առաջին երկյակն ի հայտ է եկել 1725 թվականին, իսկ հետո` 40 տարվա ընթացքում, նրա կինն ամուսնուն պարգևել է 69 երեխա: Ընդգծվում է, որ նրանց երեխաները երբեք չեն ծնվել միայնակ: Գյուղական ընտանիքում ծնվել է 17 երկվորյակ, 7 եռյակ և 4 քառյակ: Երկվորյակների թիվը նույնպես համաշխարհային ռեկորդ է:

Երկվորյակ ծննդաբերած աշխարհի ամենատարեց կինը 70-ամյա Օմկարի Պանվարն է: Նա ուներ 2 դուստր և 5 թոռ, սակայն 77-ամյա ամուսինը պնդել է, որ նոր ժառանգ ունենա, և արդյունքում ստացել է միանգամից երկուսը:

Նադյա Դենիզ Դաուդ-Սուլեման Գուտիերեսը 2009 թվականի հունվարին ունեցել է միանգամից 8 երեխա: Դա եղել է բարեհաջող ելքով նմանատիպ երկրորդ դեպքը: Մինչ այդ այդպիսի դեպք ԱՄՆ-ում գրանցվել է 1998 թվականին:

Էլիզաբեթ Էնն Բաթլը համաշխարհային ռեկորդ է սահմանել ծննդաբերությունների միջև ընկած ժամանակահատվածների տարբերությամբ: Այդ տարբերությունը կազմել է 41 տարի: Նրա առաջին երեխան լույս աշխարհ է եկել 1956 թվականի մայիսի 19-ին, երբ Էլիզաբեթը 19 տարեկան էր: Երկրորդ երեխային նա ունեցել է 60 տարեկան հասակում:

Թոմաս անունով տղամարդը առաջին հղի տղամարդն է աշխարհում: Իրականում, սակայն, Թոմասը ծնվել է որպես իգական սեռի ներկայացուցիչ, նրա անունը եղել է Թրեյսի ԼաԳոնդինո: 10 տարեկանում նա որոշել է, որ պետք է դառնա տղամարդ: 8 տարի անց նա լրջորեն ձեռնամուխ է եղել այդ պլանի իրագործմանը` բազմաթիվ վիրահատությունների և հորմոնալ թերապիայի միջոցով: Սակայն որքան էլ տարօրինակ է, Թոմասը չի դիպել կանացի արժանապատվությանը:

         

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference