Yerevan, 05.March.2026,
00
:
00
BREAKING


Փոխանակման կետի վրա հարձակմանը նախորդել է առևանգումը. մեղադրյալի խափանման միջոցը կալանավորումն է

SOCIETY

 ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով  պարզվել են տարադրամի  փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո հարձակվողներն ավտոմեքենայով դիմել են փախուստի։

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակային հարձակմանը նախորդել է մեկ այլ հանցագործություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,նախնական քննության տվյալներով՝ Երևանի բնակիչ, 1975 թվականին ծնված Ա.Մնացականյանը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, նախապես իր հետ վÕ �րցնելով ատրճանակ, դիմակ և կպչուն ժապավեն, 2016թ. մարտի 16-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների հատման խաչմերուկի մոտ կանգնեցրել է որպես տաքսի վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և վարորդին պատվիրել վարել այն Նոր Նորք վարչական շրջան: Հասնելով Նոր Նորքի «կրազների պարկ» տարածք՝ վարորդը Ա.Մնացականյանի խնդրանքով կանգնեցրել է մեքենան, որից հետո վերջինս, ատրճանակի գործադրման սպառնալիքով, պահանջել է, որ  նա անցնի մեքենայի հետնամաս, ապա կպչուն ժապավենով կապել է վարորդի ձեռքերն ու ոտքերը, փակել ա չքերը, իսկ ինքը՝ նստել մեքենայի ղեկին:

Հասնելով Գայի պողոտա՝ Ա.Մնացականյանը հագել է դիմակը և ավտոմեքենայով մոտեցել Նոր Նորքի շուկային հարակից, անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին: Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը, Հ.Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով, պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա  ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել  հարակից կրակների աշխատակիցները, և դիմակավորված անձը, առանց գումար հափշտակելու, ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մարտի 21-ին Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի գործադրմամբ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը՝  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 235 -րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29