Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


Ձիթապտղի յուղը` մազերի խնամքի համար

LIFE

Ձիթապտղի յուղը զարմանալի արտադրանք է, որի օգտակարության մասին գիտե գործնականում յուրաքանչյուրը: Այն օգտագործվում է ոչ միայն կուլինարիայի մեջ, այլև կոսմետոլոգիայում:

Դա պայմանավորված է բաղադրության մեջ առկա բազմաթիվ օգտակար նյութերի առկայությամբ: Շատ կանայք ձիթապտղի յուղն օգտագործում են մաշկի խնամքի համար, այն բարենպաստ ազդեցություն ունի նաև մազերի վրա:

Ձիթապտուղը յուրահատուկ բույս է, որի պտուղները պարունակում են մեծ թվով ճարպաթթուներ, վիտամիններ և ֆոսֆոլիպիդներ: Հենց դրանք են օգտագործելիս ապահովում դրական արդյունք: Յուղն անպայման պետք է լինի բարձր որակի և միայն սառը քամված, քանի որ դրանից է կախված վերջնական արդյունքն ու մազերի առողջությունն ընդհանրապես:

600x580

Ձիթապտղի յուղի օգտակար հատկությունները

Զարմանալի է, սակայն կոսմետոլոգները պնդում են, որ ձիթապտղի յուղը կատարյալ կերպով համապատասխանում է ցանկացած տիպի մազերի ու մաշկի համար: Այն ազդում է հետևյալ կերպ.

- Վնասված մազերի վերականգնում, որը իրականանում է շնորհիվ բաղադրության մեջ առկա ճարպաթթուների: Ներթափանցելով ներս, յուղն ակտիվ կերպով վերականգնում է ճյուղավորված մազերի ծայրերի կառուցվածքը:

- Մազարմատների վերականգնում, ինչը կանխում է անբնական մազաթափությունը։

- Մազերի ուժեղացված սնուցում, որը խթանում է դրանց արագ աճին։

- Սպիտակ մազերի առաջացման կանխում՝ ի հաշիվ պարունակվող երկաթի մեծ քանակի։

- Մազերի պաշտպանություն արտաքին գործոնների բացասական ազդեցությունից (բարձր ջերմաստիճան, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ցածրորակ ջուր)։

- Գլխի մաշկի խոնավացում, բուժում թեփից կամ այլ մաշկային խնդիրներից։

-Մազերի արտաքին տեսքի բարելավվում, բնական փայլի և փափկության ապահովում:

600x580

Ձիթապտղի յուղի օգտագործումը մազերի համար

Շատ հաճախ ձիթապտղի յուղը որպես հիմք է օգտագործվում մազերի համար նախատեսված դիմակներ պատրաստելիս: Իրականում այն կարելի է նաև առանձին վերցրած օգտագործել որպես բավականին արդյունավետ միջոց: Ընդհանուր առմամբ ձիթապտղի յուղը հրաշալի կերպով համադրվում է ամենատարբեր եթերների, բույսերի թուրմերի, մեղրի, կիտրոնի հյութի, սուրճի, կոնյակի և ձվի դեղնուցի հետ: Մազերի վիճակից և պահանջից ելնելով, կարելի է խառնել մի քանի բաղադրիչ և դրանք օգտագործել փոխնիփոխ:

Ընդհանուր առմամբ գործածության կարգը բավականին հեշտ է: Նախապատրաստման փուլում հարկավոր է մի փոքր տաքացնել ձիթապտղի յուղը՝ մինչև հարմարավետ՝ 37 ջերմաստիճան, ինչը կնպաստի յուղի առավել խորը ներթափանցմանը:

Պատրաստի դիմակը պետք է քսել չոր մազերին՝ սկսելով արմատների գոտուց: Յուղի հավասարաչափ բաշխման համար կարելի է օգտագործել սանր: Այնուհետև հարկ է մազերը փաթաթել սրբիչով՝ նախօրոք հագնելով պոլիէթիլենե գլխարկ:

600x580

Գործընթացի տևողությունը պետք է լինի 30 րոպեից ոչ պակաս: Դիմակը լվանում են սովորական շամպունով՝ միչև լրիվ մաքրվելը:

Կարելի է օգտագործել նաև ցանկացած լվանող միջոց։ Մազերի խնամքի համար արարողակարգը պետք է կատարել շաբաթական մեկ անգամ, իսկ բուժման անհրժեշտության դեպքում՝ երկու։

Մազերի համար նախատեսված բազմաթիվ ժամանակակից միջոցների թվում կանայք ավելի հաճախ են ընտրում ձիթապտղի յուղը. չէ՞ որ այն ոչ միայն ապահովում է հրաշալի արտաքին տեսք, այլ նաև հոգ է տանում առողջության մասին: Ավելին՝ դրա օգտագործումը չունի հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ:

Աղբյուր` LADYNEWS.am

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank