Գալուստ Սահակյանին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը.«Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան եւ անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը:
Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը:
Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` իր ինքնաթիռով, ապա թռել Հունաստան: Ըստ Գերմանիայում Գրիգորիչի կողքին գտնվածների` վերջինիս ինքնազգացողությունն արդեն լավ է, բժիշկներն ասել են՝ տարիքի համար վատ չէ նրա վիճակը. «Առիթմիայի, շնչահեղձության, հիպերտոնիայի խնդիրներ ուներ, կարգավորել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



