Հավակնորդների մրցաշարում հանգստի օր է. Լևոն Արոնյանը կիսում է 3-4 տեղերը
SPORTՇախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրից հետո հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը 5 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը Ֆաբիանո Կարուանայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդին: 9-րդ տուրի մյուս բոլոր պարտիաները՝ Վեսելին Տոպալով-Պետ եր Սվիդլեր, Անիշ Գիրի-Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա-Սերգեյ Կարյակին, ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում են Սերգեյ Կարյակինը և Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան ունեն 5-ական միավոր ու կիսում են 3-4 տեղերը, Անիշ Գիրին 4.5 միավորով 5-րդն է, Պետեր Սվիդլերը 4 միավորով՝ 6-րդը: Հիկարու Նակամուրան ունի 3.5 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը:
Մարտի 22-ին մրցաշարում հանգստի օր է: Մարտի 23-ին միմյանց դեմ կմրցեն Պետեր Սվիդլեր-Հիկարու Նակամուրա, Սերգեյ Կարյակին-Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա-Վիշվանաթան Անանդ, Լևոն Արոնյան-Վեսելին Տոպալով զույգերը: