Բիլ Քլինթոնն «ահավոր» Է համարել Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախկին նախագահ դեմոկրատ Բիլ Քլինթոնն «ահավոր» Է համարել պետության գործող ղեկավար եւ իր կուսակից Բարաք Օբամայի քաղաքական ժառանգությունը: Ըստ The Washington Examiner տեղական հրատարակության հաղորդագրության՝ նա այս հայտարարությունն արել Է մարտի 21-ին Սփոքեյնում (Վաշինգտոնի նահանգ) հաջակցություն իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ունեցած նախընտրակաÕ ¶ ելույթի ժամանակ, որն այժմ պայքարում Է Սպիտակ տանն Օբամային փոխարինելու իրավունքի համար:
«Եթե դուք կարծում եք, թե մենք բոլորս միասին կարող ենք շարժվել հանուն վերելքի, եթե հավատում եք, որ մենք, վերջապես, հասել ենք այն կետին, երբ կարող ենք հետեւում թողնել վերջին ութ տարիների եւ նախորդ յոթ տարիների ահավոր ժառանգությունը, երբ կիրառվում Էր վերից վար բարիքների տարածման Էկոնոմիկան՝ առանց Վաշինգտոնում որեւԷ կարգավորման, ապա դուք պետք Է քվեարկեք նրա օգտին»,- հավելել Է Քլինթոնը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



