Ճապոնիայում 116 ավիաչվերթ Է չեղարկվել ուղեւորների գրանցման համակարգի խափանման պատճառով
INTERNATIONAL NEWSՃապոնիայում մարտի 22-ին խախտվել Է օդանավակայանների աշխատանքը, որի պատճառը դարձել Է տեղական խոշորագույն ավիափոխադրողներից մեկի՝ All Nippon Airways (ANA) ուղեւորների գրանցման համակարգում տեղի ունեցած խափանումը: Ընկերության տվյալներով՝ չեղարկված չվերթերի թիվը հասել Է 116-ի, ավելի քան 15 հազար մարդ չի կարողացել թռչել:
Ներկայում անսարքությունը հաջողվել Է վերացնել, սակայն մարդիկ մինչ այժմ կանգնած են երկար հերթերում՝ սպասելով գրանցման: Այդ կապակցությամբ մի քանի չվերթեր մեկնում են ուշացումով:
ANA-ի ներկայացուցիչներն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար: Ներկայում ավիաընկերության մասնագետները պարզում են դրա պատճառները: Նշվում Է, որ այն չի վերաբերել միջազգային չվերթերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



