Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ում ձերբակալվել է Էրդողանի հետ սերտ կապերի մեջ գտնվող գործարար Ռզա Սարաֆը

INTERNATIONAL NEWS

 ԱՄՆ-ի Մայամի քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների հետ սերտ կապերի մեջ գտնվող եւ 2013 թվականի դեկտեմբերի 1-25-ին Թուրքիայում աղմուկ հանած անօրինականությունների եւ կաշառքի հետաքննություններում առանցքային անուն հանդիսացած ադրբեջանցու արմատներով իրանցի գործարար Ռզա Սարաֆը, ով հանդիսանում է Իրանի եւ Թուրքիայի քաղաքացի:

Այս մասին հայտնում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը` նշելով, որ Սարաֆը մեղադրվում է խախտելով Իրանի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ին խաբելու, բանկային կեղծարարությունների եւ միլիարդավոր դոլարների հասնող «կեղտոտ» փողերի լվացման մեջ: Դատախազը նրա համար 75 տարվա ազատազրկման պատիժ է պահանջել:

Նրա հետ միասին ձերբակալվել են եւս երկու իրանցի գործարարներ` 29-ամյա Քամելյա Ջեմշիդին եւ 65-ամյա Հուսեին Նեջաֆզադեն: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ նախագահ Էրդողանի հետ սերտ կապերի մեջ գտնվող Սարաֆի եւ մյուս երկու իրանցիների նկատմամբ դատական գործը հարուցվել է Մանհեթենում:

Դատախազությունը յուրաքանչյուր երեք կասկածյալների նկատմամբ ԱՄՆ-ին խարդախության ճանապարհով խաբելու համար 5 տարի ժամկետով, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտելու համար 20 տարի, բանկային զեղծարարությունների համար` 30 տարի, սեւ փողերի լվացման համար 20 տարի ժամկետով ազատազրկում է պահանջել:

Թուրքիայում 17-25 դեկտեմբերին անօրինականությունների եւ կաշառքի հետաքննությունների շրջանակում Ռզա Սարաֆը 2013 թվականի դեկտեմբերի 21-ին ձերբակալվել եւ 70 օր մեկուսարանում պահվելուց հետո Էրդողանի միջնորդությամբ ազատ էր արձակվել: Ռզա Սարաֆը Թուրքիայում հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինն է:

2013 թ-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ընթացքում կաշառակերության, կոռուպցիայի, ոսկու մաքսանենգության, դրամաշորթության եւ ապօրինությունների մեղադրանքներով 3 նախարարների որդիների, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ միասին ձերբակալվել էին 50-ից ավելի անձինք, որոնք կասկածվում էին Իրանի եւ Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ: Ռեզա Զարաբի հետ կոռուպցիոն կապեր ունենալու մեղադրանք էր առաջադրվել նաեւ Թուրքիայի` Եվրամիության հարցերով այն ժամանակվա նախարար Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Գործին ներքաշված լինելու մեջ մեղադրվում էր նաեւ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը:  

Էրդողանն ու իր գլխավորած ԱԶԿ-ն այդ ամենը կապեցին «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի հետ` պնդելով, թե այն Թուրքիայում դարձել է «զուգահեռ պետություն» եւ վնասում է երկրին:

Էրդողանին հաջողվել էր անմիջապես աշխատանքից ազատել կառավարության 10 նախարարներին եւ գործարարների ու չինովնիկների ձերբակալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների եւ դատական գործեր հարուցել նրանց դեմ` մեղադրելով նրանց գործող վարչակարգի նկատմամբ անհավատարմության մեջ: Էրդողանին այն ժամանակ զայրացրել էր այն, որ ոչ ոստիկանությունը, ոչ էլ դատախազությունն իրեն չեն տեղեկացրել իր գործընկերների գործունեության հետաքննության մասին: Այսպես կոչված «գյուլենականների որսը» Թուրքիայում մինչ օրս շարունա կվում է:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference