Բրյուսելում ՀՀ դիվանագետները, նաև ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով
INTERNATIONAL NEWSԲրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին:
Դեսպանատունն էլ ֆոյսբուքյան իր էջում պարբերաբար տեղեկություններ է հաղորդում քաղաքում իրադրության վերաբերյալ: «Բրուսելի Զավենտեմ օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Օդանավակայանի շենքը էվակուացվում է: Պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի Շումանի հատվածում: Օդանավակայան մի գնացեք, խցանումներ մի ստեղծեք: Առաջնայնությունն է օգնությունը զոհերին և անվտանգություն: Բրյուսելի մետրոյի բոլոր կայարանները փակվում են»,- մի քանի րոպե տարբերությամբ այս գրառումներն է կատարել դեսպանությունն իր էջի միջոցով:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, որի հետևանքով, ըստնախնական տվյալների, կա 17 զոհ և առնվազն 30 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանիադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալօդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել:Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքներըհետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների` պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում: Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյո ւններից հետո հայտնի է դարձել, որ պայթյուն է որոտացել նաև քաղաք մետրոյի «Մաալբեք» կայարանում: Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելիօդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմիցՓարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամիձերբակալությանը:



