Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 24 ժամում մոտ 300 հարց է ստացել բնակիչներից

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 17-ին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ հրավիրում է Երևանի բնակիչներին քաղաքի խնդիրների մասին երկխոսության: Ամփոփելով նախաձեռնությունը կարելի է արձանագրել, որ Երևանի բնակիչները 24 ժամում քաղաքապետին ուղղեցին շուրջ 300 հարց, առաջարկ ու մեկնաբանություն թե՛ հանրային հրապարակումների, թե՛ անձնական նամակների միջոցով:

Բնակիչների հարցերը բազմաբնույթ էին՝ անձնականից մինչև գործնական, ու ընդգրկում էին քաղաքային տնտեսության բոլոր ուղղությունները. բնակելի շենքերի, բակային տարածքների խնդիրներ, հողօգտագործման իրավունքներ, ճանապարհաշինություն, քաղաքի արտաքին տեսք, քաղաքային լուսավորություն և այլն:

Հարցերի մի խումբը վերաբերում էր բնակելի շենքերի բարեկարգման աշխատանքներին և այս համատեքստում համատիրությունների աշխատանքի արդյունավետությանը: Նամակներում և մեկնաբանություններում մասնավորապես նշվում էր, որ համատիրությունների աշխատանքը արդյունավետ չէ, քանի որ վերջիններս չեն իրականացնում իրենց վերապահված պարտավորությունները՝ հաճախ ապակողմնորոշելով բնակիչներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս առնչությամբ իր պատասխաններում մասնավորապես նշել էր. «Բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքները, համաձայն համապատասխան օրենքի, համարվում է շենքի սեփականատերերի սեփականությունը: Սակայն մենք միշտ էլ աջակցություն ենք ցուցաբերել բնակելի ֆոնդի պահպանման հարցում: Սակայն կիսում եմ Ձեր այն մտահոգությունը, որ համատիրությունների աշխատանքը թերի է: Իմ կողմից արդեն իսկ հանձնարարվել է Կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին վերահսկել վերջիններիս գործունեությունը։ Որպես հիմնավոր լուծում նշեմ, որ ներկայումս հարցի լուծումը դիտարկվում է օրենսդրական կարգավորման համատեքստում»:

Հարց ու պատասխանի շրջանակում գերակշռող հարցերի մեկ այլ խումբ էլ վերաբերում էր բնակիչների կողմից նշված հասցեներում բակային տարածքները բարեկարգելու խնդրանքներին: Ընդ որում, առաջարկում էին խաղահրապարակների կառուցման ծրագրերն իրականացնել տարբեր վարչական շրջաններում: Առաջարկների հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ միայն անցած տարի Երևանի տարբեր վարչական շրջաններում բարեկարգվել են թվով 400 բակ և այդ գործընթացը շարունակվում է:

«Սակայն գաղտնիք չէ, որ որոշ հասցեներում բակային տարածքներ հիմնականում խեղդված են ավտոտնակների ու այլ շինությունների ծանրության տակ և որևէ հնարավորություն չկա անգամ զրուցարան տեղադրելու: Այս ուղղությամբ մենք մի շարք բակերում մեր բնակիչներին ենք վերադարձրել բակային տարածքները՝ հնարավորինս ազատելով դրանք տարբեր շինություններից, բարեկարգելով և խաղահրապարակներ տեղադրելով։ Սակայն պետք է գիտացկել, որ այս գործընթացը ժամանակատար է, քանի որ գործ ունենք մեր բնակիչների մասնավոր սեփականությունը հանդիսացող շինությունների հետ: Բարեկարգ և խաղահրապարակներով զինված բակերն այն տեսլականն է, որ մենք տեսնում ենք Երևանի համար և քայլ առ քայլ շարժվում ենք այդ ուղղությամբ, ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մայրաքաղաքի բոլոր բակերը համապատասխանեն մեր տեսլականին և ուրախ մանկություն ապահովեն մեր երեխաների համար»,- պատասխանեց քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends