Ֆրանսիացի ժայռամագլցողը Փարիզում բարձրացել Է Total-ի երկնաքեր
SOCIETY«Սարդ-մարդ» մականունով ֆրանսիացի ժայռամագլցող Ալեն Ռոբերն առանց ապահովության միջոցների եւ առանց հանդերձանքի Փարիզի Դեֆանս գործարար թաղամասում բարձրացել Է Total ընկերության երկնաքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
53-ամյա տղամարդը հեշտությամբ 187-մետրանոց բարձրաբարձ շենք Է մագլցել 45 րոպեից Էլ պակաս ժամանակում:
Ռոբերը մասնագիտանում Է ամբողջ աշխարհում առանց ապահովության միջոցների հենց երկնաքերներ բացձրանալու գործում:
«Սարդ-մարդ» մականունը նա ստացել Է այնպիսի կառույցների նվաճման համար, ինչպիսիք են Էյֆելյան աշտարակը, Սիդնեյի օպերայի թատրոնը, Բուրջ Խալիֆա երկնաքերը Դուբայում եւ Պետրոնաս աշխարակը Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



