Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

LIFE

Բոլոր ժամանակներում եղել են այնպիսի խելագար մարդիկ, որոնք իրենց մտավոր խնդիրներով հանդերձ անջնջելի հետք են թողել  աշխարհի պատմության մեջ: Հենց այդ մտավոր խնդիրներով են նրանք զարմանալի հայտնագործություններ կատարել, մաթեմատիկական թեորեմներ ստեղծել, արվեստի գանձարանը հարստացրել անմահ գլուխգործոցներով: Այս ցանկում կծանոթանանք աշխարհահռչակ 10 հանճարներին և նրանց մտավոր խնդիրներին:

 

Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

1. Ֆրանսիայի Չարլզ 6-րդ թագավորը: Ֆրանսիայի Չարլզ 6-րդ թագավորը հայտնի էր նաև Չարլզ Խելագար անվամբ: Նա թագավորել է Ֆրանսիայում 1380-1422թթ.: Գահակալությունից 12 տարի անց սկսվեցին  նրա խելագարության նոպաները: Չարլզ 6-րդի մոտ լինում էին պահեր, երբ մոռանում էր իր անունը և նույնիսկ այն փաստը, որ թագավոր է: Երբեմն չէր ճանաչում հարազատ կնոջը և երեխաներին: 1405թ. շուրջ 5 ամիս նա հրաժարվում էր լոգանք ընդունելուց կամ հագուստները  փոխելուց: Պյուս 2-րդ Պապի գրություններից իմանում ենք այն, որ Չարլզ 6-րդը կարծում էր, թե ինքը «պատրաստված» է ապակուց, և  հրաժարվում էր զրահազգեստ կրել` վախենալով կոտրվելուց:



Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

2. Աբրահամ Լինքոլն: Աբրահամ Լինքոլնը ԱՄՆ 16-րդ նախագահն էր: Նա տառապում էր մելանխոլիայով: Եթե մարդիկ ժամանակ առ ժամանակ տխրում են, ապա Լինկոլնի մոտ նկատվում էր մշտական ճնշող, տկարացնող դեպրեսիա: Որոշ կենսագիրներ պնդում են, որ նա բազմիցս մտածել է  ինքնասպանության  մասին: «Ability» թերթում Լինկոլնի վերաբերյալ հոդվածը նշում էր, որ նա կարող էր անկառավարելի կերպով լաց լինել հուսահատությունից և օգտագործել հումորը՝ հավասարակշռելու իր տխրությունը: Նա նաև կառչում էր աշխատանքից, ճակատագրական և կրոնական հայացքներից, որպեսզի հաղթահարեր  մելանխոլիան:

 


Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

3. Վինսենթ Վան Գոգ:  Նա էպիլեպսիկ ցնցումներ է ունեցել ուղեղի խանգարումից, որի պատճառը բավականին թունդ ալկոհոլիկ խմիչքի` աբսինթեյի օգտագործումն էր: Նրա մեծ կիրքը նկարչության և կրոնի նկատմամբ ուղեկցվում էր խոր դեպրեսիայի շրջաններով, քանի որ նա տառապում էր բիպոլորյան խանգարմամբ: Վինսենտ Վան Գոգը նաև խանդավառ  գրող էր. նա հարյուրավոր նամակներ է գրել: Ոմանք կարծում են, որ նա ուներ նաև հիպերգրաֆիա՝ մի հիվանդություն, որն արտահայտվում էր գրելու անզուսպ ցանկությամբ:

 

 


Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

4. Էռնեստ Հեմինգուեյ: Պուլիտցերի և Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը դեպրեսիայի և ալկոհոլիզմի զոհն էր: Ինչպես Վան Գոգը, այնպես էլ նա ինքնասպան է լինում: Հեմինգուեյի հայրը, եղբայրը, քույրը և տատիկը նույնպես նույն ճակատագրին էին արժանացել: Եթե ինքնասպանության նկատմամբ հակումն ամփոփված էր նրա ԴՆԹ-ի մեջ, ապա մտավոր առողջությունը խաթարվել էր ալկոհոլիզմի չարաշահումից: Նրան երկար ժամանակ հոսպիտալիզացնում են, ենթարկում շոկային թերապիայի, որն էլ պատճառ է դառնում հիշողության կորստի և դեպրեսիայի ուժգնացմանը:

 


Աշխարհի հզորագույն հանճարները, ովքեր ունեին մտավոր խնդիրներ

5. Թենեսի Ուիլյամս: Պուլիտցերի մրցանակակիր, հայտնի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը, ով գրել է «Ցանկության տրամվայը», «Շիկացած տանիքի կատուն», «Ապակե գազանանոցը», տառապում էր դեպրեսիայով: Ճակատագրական երկու դեպքերը նրա դեպրեսիան ավելի խորացրին` զարգացնելով թմրադեղերի և ալկոհոլի  նկատմամբ կախվածությունը: Ուիլյամսը ծնվել էր  մի ընտանիքում, որի անդամները լուրջ մտավոր խնդիրներ ունեին: 1940-ականների կեսերին նրա քույրը, ով տառապում էր շիզոֆրենիայով, լոբոտոմիայի է ենթարկվում: 1961թ. երկար տարիների նրա սիրեցյալը մահանում է: Այս երկու դժբախտ իրադարձությունները վերջնականապես ջախջախում են Ուիլյամսին, և նա ընկնում է խոր դեպրեսիայի մեջ ու  դառնում թմրամոլ: Չնայած դետոքսիֆիկացիայի դիմելուն` կյանքի մնացած տարիներին Ուիլյամսը շարունակում է տառապել դեպրեսիայից և թմրադեղերի կախվածությունից:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe