Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով
INTERNATIONAL NEWSԲրյուսելի ահաբեկչությունից հետո ի նշան համերաշխության Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: &laqu o;Որպես Բրյուսելի բնակիչների հետ համերաշխության նշան` այս գիշեր Փարիզում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով»,- նշել է Իդալգոն:
Որպես զորակցություն Բելգիայի ժողովրդին խոնարհվել են Եվրահանձնաժողովի դրոշները:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն:Բելգիայի իշխանությունները նոր տվյալներով` օդանավակայանում երկուպայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, կա 81 վիրավոր: «Մալբեկ»կայարանում որոտացած պայթյունին զոհ է գնացել 15 մարդ, վիրավորվել է 55-ը: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկուպայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել:Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք:Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների`պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում: Բելգիական «Բելգա» լրատվական գործակալությունը գրում է, որ նախքան պայթյուննօդանավակայանում եղել են կրակոցներ < /i>ու հնչել են արաբերեն բղավոցներ: Օդանավակայանից բացի պայթյուն է որոտացել նաև քաղաքի մետրոյի «Մաալբեք» կայարանում:
Դեպքերի զարգացմանը հետևում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:
Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայիոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը:



