ԻՊ-ն ստանձնել է Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է ահաբեկչական այն գործողությունների պատասխանատվությունը, որոնք Բրյուսելում տեղի են ունեցել մարտի 22-ին: Այդ մասին, հայտնել է իտալական askanews գործակալությունը՝ վկայակոչելով ԻՊ-ի հետ կապված Amaq գործակալությունը:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն Է որոտացել մարտի 22-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 08:00-ին: Երկրի իշխանությունները կարծում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ-ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել մետրոյի Մալբեկ կայարանում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 28 մարդ, տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Բելգիայի վարչապետը պայթունները որակել Է ահաբեկչական գործողություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



