Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը մանկապիղծ էր. leprogres.fr

SOCIETY

Asekose.am-ը գրում է.

Ֆրանսիական leprogres.fr-ն գրում է. «Այն ժամանակ, երբ Լիոնի թեմը ալեկոծվում է մանկապղծության հերթական դեպքի առնչությամբ, մեկ այլ նմանատիպ դեմք է գրանվում, այս անգամ Հայկական եկեղեցում եւ վերջինիս բարձրաստիճան կղերականներից մեկին` արքեպիսկոպոս Դավիթ Սահակյանին, ով իր մահկանացուն կնքեց այս շաբաթ 81 տարեկան հասակում, Decines տարեցների տանը:

Տուժողը որոշել է խոսել 2013 թ. հուլիսի 22-ին և  բողոք է ներկայացվել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990 թ. Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան կղերականը: Տուժողը, որ այդ ժամանակ եղել է անչափահաս, 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին եւ ենթարկվել է այլ սեռային բռնությունների:

2015 թ. Հունվարի 22-ին Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ: 2016 փետրվարի 22 ամբաստանյալ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին ներկայացվել է մեղադրական եզրակացություն եւ գործն ուղարկվել քրեական դատարան` մինչեւ 15 տարեկան անչափահաս երեխայի հանդեպ իշխանություն բանեցնելով եւ անօգնական վիճակը շահագործելով սեքսուալ ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով:

Առաջիկայում սպասվում էր դատավորի որոշումը դատաքննությունը սկսելու վերաբերյալ, սակայն բարձրաստիճան կղերականի մահը կարծես թե կանխարգելեց այս սկանդալի հանրայնացումը: Սակայն տուժողը, որի անունը Հրայր է, որոշել է խոսել այս մասին, ինչը, ինչպես նշում է Հրայրի պաշտպան փաստաբան Բուվիե Մը-Լե-Բերը, պայմանավորված է այն հանգամանքով, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը կանխվեն ժամանակին:

Տեղի հայ համայնքը տարակուսած է, հատկապես, որ բարձրաստիճան եկեղեցականը շատ է ճամփորդել եւ Լիոն է վերադարձել միայն տաս տարի առաջ:

Ֆրանսիական պարբերականը չի կարողացել կապ հաստատել Դավիթ արքեպիսկոպոսի փաստաբանի հետ: Տուժող կողմ ճանաչված Հրայրը, ով ծնունդով Լիբանանից է, 13 տարեկանում, 1990 ուղարկվել է Երուսաղեմի Հայկական գիշերօթիկ դպրոցում ուսանելու իր անապահով ընտանիքի կողմից, որպեսզի նաեւ պատսպարվի պատերազմից:

Սակայն պաշտպանության փոխարեն նա անցել է դժոխքի միջով:

Հրայրը մեղադրել է նաեւ երկու այլ բարձրաստիճան եկեղեցականների Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների մինչեւ իր 19 տարեկան դառնալը: Միայն 2009-ին է երիտասարդը կարողացել հոգե-վերականգնողական բուժումից հետո վերադառնալ նորմալ կյանք եւ 2012-ին սկսել ուսանել հոգեբանություն Թել Ավիվի համալսարանում:

Սակայն ամբողջ այս ժամանակահատվածում նա միշտ ցանկություն է ունեցել բարձրաձայնելու այն, ինչի միջով անցել է:

Ֆրանսիացի ընկերների միջոցով էլ 2013-ին իր բողոքն է ներկայացրել երեք բարձրաստիճան կղերականների դեմ. Նրանցից մեկը Արմեն Ջունդուրյանն է, որ հայտնաբերվել է Իսրայելում, իսկ երկրորդը գտնվում է Բրազիլիայում, որտեղ հնարավոր է արդար դատաքննություն չիրանացվի տեղի հովանավորչական գործոնների ադեցությամբ:

Այս մասին գրել է նաեւ Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջը» եւ «Արեւելքը»:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine