Երկրի վրա երբևէ ընկած խոշորագույն երկնաքարերը (լուսանկարներ)
LIFEԱստղագետների գնահատմամբ՝ ամեն տարի Երկրի վրա ընկնում է շուրջ 100 հազար տոննա երկնաքար կամ դրա մնացորդ։
Երկնաքարերը, մթնոլորտ մտնելով, սկսում են տաքանալ և լուսավորվել, դրա հետևանքով աստիճանաբար կորցնում են իրենց սկզբնական քաշը և մինչև մթնոլորտի ստորին շերտեր հասնելը գրեթե վերանում են։
Երկնաքարի կտոր գտնելը չափազանց հազվադեպ պատահող երևույթ է։
Fishki.net կայքը ներկայացնում է դրանցից մի քանիսը, որոնք գերազանցելով գիտնականների ենթադրությունները՝ «վայրէջք» են կատարել Երկրի վրա հսկա քարերի և նույնիսկ՝ ժայռաբեկորների տեսքով։
Վիլամետ, ԱՄՆ
քաշը՝ 15.5 տոննա

Այս երկնաքարն ունի ուղևորափոխադրող ավտոմեքենայի չափեր, և գիտնականների կարծիքով՝ մոտ 1 մլրդ տարի առաջ է ընկել Երկրի վրա։ Այն գտել են Օրեգոն նահանգի անտառներից մեկում՝ 1902-ին։
Մբոզի, Աֆրիկա
քաշը՝ 16 տոննա

Երկնաքարի երկարությունը հասնում է մինչև 3, իսկ լայնությունը՝ 1 մետրի։ Առաջին անգամ այն հայտնաբերել է Ու.Գ.Նոտտը՝ 1930-ին։
Ագպալիլիկ, Գրենլանդիա
քաշը՝ 20 տոննա

Ագպալիլիկը Cape York անունով երկնաքարի հատվածներից մեկն է, որն ընկել է Երկրի վրա 10.000 տարի առաջ։ Այն գտել են 1963-ին՝ Ագպալիլիկում։ Ներկայում այն գտնվում է Կոպենհագենի համալսարանի Երկրաբանական թանգարանի բակում։
Բակուբիրիտո, Մեքսիկա
քաշը՝ 22 տոննա

«Երկաթե հսկային» հայտնաբերել է Հիլբերտ Էլլիս Բեյլին՝ 1892-ին։ Ինչպես այլ երկնաքարեր, այնպես էլ Բակուբիրիտոն անվանվել է այն տեղանքի անունով, որտեղ այն գտել են։
Անիգիտո, Գրենլանդիա
քաշը՝ 31 տոննա

Անիգիտոն Cape York երկնաքարի ամենամեծ մասն է։ Չափսերը՝ 3.4x2.1x1.7 մետր։ Cape York-ը Երկրի վրա ընկած խոշորագույն երկնաքարերից աշխարհում երկրորդն է։
Էլ Չակո, Արգենտինա
քաշը՝ 37 տոննա

Մի քանի հազար տարի առաջ Գանսեդո տեղանքի մոտ երկնաքարերի անձրև է տեղացել, որի մասին վկայում են դրանց առաջացրած փոսերը և բազմաթիվ գտածոներ, որոնք մի քանի կգ-ից մինչև մի քանի տոննայի հասնող քարեր են։ Ենթադրվում է, որ Էլ Չակոն ընկել է Երկրի վրա 4000-6000 տարի առաջ։
Գոբա, Աֆրիկա,
քաշը՝ 60 տոննա

Գոբան ամենամեծ երկնաքարն է, որ երբևէ ընկել է Երկրի վրա։ Այն գտնվում է Նամիբիայում։ Գիտնականների հաշվարկներով՝ այն ընկել է Երկրի վրա մոտ 80 հազար տարի առաջ։ Այն հայտնաբերել են Գրոտֆոնտեյնի մոտ՝ 1920 թվին։ Երկնաքարը 84%-ով երկաթից և 16%-ով կոբալի խառնուրդով նիկելից է կազմված։ Երկնաքարի մոտ կառուցվել է զբոսաշրջային կենտրոն։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSU
3
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



