Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


13 սովորություն, որոնք դատապարտում են աղքատության․ չե՞ք ուզում ստուգել ձեզ

LIFE

Blognews.am-ը գրում է

Անձնական աճի լեգենդար թրեյներ Եվգենի Դայնեկոն պատմում է այն մասին, թե ինչպես են տաղանդավոր մարդիկ կրկնում աղքատ մարդկանց սովորություները, ու նույնպես  են դառնում այդպիսին։ Ստուգե՛ք ձեզ։


13 привычек обрекающих на бедность. Проверьте себя!

Հոգեբանական պրակտիկայի 12 տարիները, ինձ հնարավորություն տվեին առանձնացնել մի շարք սովորություններ, որոնք բնորոշ են աղքատ մարդկանց։ Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են աղքատ մարդիկ կրկնում այս սովորույթները նորից ու նորից։ Բայց ամենացավալին այն է, երբ տաղանդավոր մարդիկ են կրկնում աղքատների սովորությունները և իրենք դառնում այդպիսին։ Իմ դիտարկումներով ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Ստուգե՛ք ձեզ։

Սովորություն համար 1։ Աղքատները միշտ մեղավորներ են փնտրում

Աղքատ մարդը երբեք չի վերցնում իր վրա պատասխանատվությունը։ Նա ավելի շուտ իր ձախողումների համար կմեղադրի գործընկերներին, ղեկավարին կամ համակարգը, քան կընդունի սեփական պարտությունը։ Աղքատը այսպես է մտածում․ « Եթե չլինեյին ՆՐԱՆՔ, ապա ես վաղուց հաջողակ կլինեյի», « Բոլորն ինձ խանգարում են, ես չեմ կարողանում որևէ բան անել»։

Սովորություն համար 2․ ժամանակ ձգել

Մանկուց մեր վզին են փաթաթում հին ժողովրդական «իմաստնություն»․ «Յոթ չափիր, մեկ կտրիր»։ Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, չափում եք, և, ի վերջո, հայտնվում է ձեզանից համարձակ ինչ-որ մեկը, ով կտրում է «ձեր» կտորը և տանում։ Հաղթում է նա, ով չի վախենում անել առաջին քայլը և ռիսկի դիմել, նա, ով օգտագործում է իր գաղափարներրը, այլ ոչ թե թաղում դրանք հիշողության անկյուններում։

Սովորություն համար 3․

Աղքատները ռիկսի չեն դիմում։ Նրանք նախընտրում են կայունությունը, թեկուզ և ոչ մեծ եկամուտով։ Որպես հետևանք նրանք այդպես էլ ապրում են՝ աշխատավարձից աշխատավարձ, փոխարենը երևակայական կայունոււթյան շղարշի տակ։

Սովորթյուն համար 4։ չվճարել ուսման համար

Աղքատների տիպիկ ներկայացուցիչը բաժանորդագրված է անվճար սեմինարների մի հսկայական շարքի, որոնց մեծ մասից ոչ մի օգուտ չի քաղում։ Արդյունքում մարդը ապրում է պատրանքով, թե ուսում է ստանում, իսկ ըստ էության ոչ մի զարգացում չկա։ Անվճար պանիրը բոլորս էլ գիտենք, թե որտեղ է լինում․․․ Որպեսզի դառնալ հաջողակ ձեռնարկատեր, պետք է կենդանի շփում ուսուցչի հետ,պետք էն հստակ գործողություններ, որոնք կտանեն դեպի դրված նպատակ։ Թրեյնինգի գինը ոչ միայն ապագա հաջողությունների ցուցանիշն է, այլ ձեր մոտիվացիայի գինը։

Սովորություն համար 5։ Չվճարել մյուսներին իրենց աշխատանքի համար

Աղքատի մտածելակերպով անձը սիրում է ապրել ուրիշների հաշվին։ Երաժշտույթունը, գրքերը, ֆիլմերը նա քաշում է տորենտի միջոցով։ Նրա փիլիսոփայությունը այսպիսին է․ որոնել հնարավորություններ՝ ստանալու վճարովի ապրանքները կամ ծառայությունները անվճար։ Իսկ նրա կյանքը հեշտացնող ծառայությունները (տորենտները, ցանցահեն կայքերը) ստեղծված են իր նման աղքատների կողմից, աղքատների համար։ Ներբեռնել վճարովի ապրանքը անվճար = գողանալ։ Ուրիշի մտավոր սեփականության գողությունը և խարդախությունը դատապարտում են մարդուն հավերժ ապրել աղքատության մեջ։

Սովորություն համար 6․ խղջալ ինքդ քեզ

Շատ մարդիկ իրենց խնդիրների արմատը տեսնում են իրենց շրջապատող միջավայրում՝ լինի դա անբարենպաստ աշխարհագրական դիրք, կազմվածքի թերություններ, ծնվել է աղքատ ընտանիքում, բավարար կրթություն չունի, ապրում է ոչ այն երկրում, որտեղ արժանի է և այլն։ Աղքատ մարդու զինանոցում մի քանի տասնյակ պատճառ կա իրեն խղջալու, իսկ խղջահարության վրա կապիտալ չես ստեղծի։

Սովորություն համար 7․ Նվնվալ և բողոքել

Գաղտնիք չէ, որ փողի պակասությունը բացասական էմոցիաների պատճառ է դառնում։ Ի տարբերություն աղքատի՝ հարուստի մտածելակերպով անձնավորությունը ձախողումը ընկալում է որպես նպատակին հասնելու ճանապարհի ևս մեկ աստիճան, նա սովոր չէ նվնվալու և դժգոհելու ճակատագրից։ Երբեմն ցանկություն է առաջանում կիսվել, որպեսզի քեզ խղջան, բայց դրանից ավելի հեշտ չի դառնում, դե իսկ գումարը ձեր դրամապանակում չի ավելանում, այն ինչպես չկար, այդպես էլ շարունակում է չլինել։

Սովորություն համար 8։ մտածել, թե ինչ կասեն ուրիշները

Հաջողակ մարդը գնահատում է իր անհատականույունը, և կախված չէ շրջապատի կարծիքից։ Աղքատը, որպես կանոն, հակառակը՝ իր ժամանակի և ուժերի առյուծի բաժինը ծախսում է այլ մարդկանց աչքերում իր հեղինակությունը պահպանելու վրա։ Նա կենտրոնանում է այն մարդկանց վրա, ովքեր ավելի հաջողակ են և ուժեղ։ Համեմատությունները նրա օգտին չեն, որոնք նրան ևս մեկ լավ հնարավորություն են տալիս նվնվալու և բողոքելու համար։

Սովորություն համար 9։ վատնել գումարը

Աղքատ մարդը չունի ֆինանսական ռազմավարություն։ Նրա նպատակն է՝ վաստակել և ծախսել։ Հարուստը, իր հերթին, ստացած գումարը ներդնում է կապիտալի ստեղծման համար։ Տարածված սխալ մտածելակերպ կա․ «Ինչպես կարող եմ ներդնել, եթե փող չունեմ»։ Փող չկա, որովհետև տվյալ անձը չի մտածում ապագայի մասին։ Հարուստ են դառնում ոչ թե նրանք, ովքեր շատ են վաստակում, այլ նրանք ովքեր պատշաճ են կառավարում իրեն եկամուտը։

Սովորություն համար 10․ փնտրել վայրկենական օգուտներ

Աղքատները չեն ձգտում սովորել նոր բաներ, նրանք չեն տանջվում ապագայի համար, փոխարենը ցանկանում են գումար աշխատել հենց հիմա։ Սա սպառողական վարքագծի փայլուն օրինակ է։ Նա ուզում է ամեն ինչ միանգամից, նվազագույն ջանքերի դիմաց։ Նա նման է հողագործի, ով ձմռանը ուտում է կարտոֆիլի ամբողջ սերմացուն, առանց մտածելու, թե ինչ է ցանելու գարնանը։

Սովորություն համար 11։ Զբաղվում է մի բանով, ինչը չի սիրում

Աղքատները միշտ ունեն 10 մեղավոր, 100 արդարացում և 1000 պատճառ, թե ինչու են գնում մի աշխատանքի, որը չեն սիրում։ Նա ապրում է երազելով Ուրբաթ օրվա մասին, պախարակում է ղեկավարությանը, բայց միևնույնն է ամեն երկուշաբթի գնում է գրասենյակ։ որպես կանոն նա չունի քաջություն իր սիրած գործով զբաղվելու համար։ Այդպես, ոչինչ չփոխելով, մարդիկ տարեցտարի ապրում են իրենց ամբողջ կյանքը։

Սովորություն համար 12։ Անիմաստ ժամանակ վատնել

Աղքատի մտածելակերպով մարդը անընդհատ հարց է տալիս իրեն․ ինչպե՞ս ժամանակ «սպանել»։ Այս չափազանց բացասական վերաբերմունքը պետք է վերածել ճիշտ հարցի․ ինչպե՞ս օգտագործեմ ժամանակս որպեսզի առավելագույն օգուտ ստանամ։ Ի վերջո բոլորը ստանում են այն, ինչի ձգտում էին․ աղքատը «սպանում» է իր ժամանակը, և իր կյանքը, իսկ հարուստը օգտագործում է իր ժամանակը և հարստանում է։

Սովորություն համար 13․ ապրել ուրիշի կյանքով

Աղքատներին բնորոշ է մի սխալ մտածելակերպ․ պրոյեկտել ուրիշների կյանքը իրենց վրա։ Բազմաթիվ սերիալները, գեղարվեստական գրքերը, աստղերի կյանքի պատմությունները միայն բորբոքում են նրանց մոտ այդ մտքերը։ Վայելելով այլ մարդկանց արկածները, աղքատները ապրում են պատրանքներով, և իրենց կուռքերի հաջողությունների ստվերում։ Երբեք ռիսկի չեն գնում անցնելու իրենց կասկածների և երկյուղների վրայով։ Վախենում են սկսել փոքրից և աղյուս առ աղյուս կառուցել իրենց ճակատագիրը։

Հնարավոր է, այս նկարագրքություններում դուք տեսաք ինքներդ ձեզ, բայց դա հուսահատվելու պատճառ չէ։ Օգտագործեք այս նյութը որպես հուշում, փոխելու ձեր մեջ այն ամենը ինչ անհրաժեշտ է։

Հաջողություն ձեզ։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank