Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի մարդկանց վերջին գրությունները

LIFE

Shabat.am-ը գրում է.

5 Մերիլին Մոնրո

Marilyn Monroe’s Last Words

Մերիլին Մոնրոյի կախվածությունը դեղորայքից ավելի ու ավելի էր սրվում։ Դեպրեսիայի պատճառով նա 4 շաբաթ անցկացրեց հիվանդանոցում։ Գործընկերները նրան նկարագրում էին որպես «ոչ պրոֆեսիոնալ»։ Նրա տրամադրության փոփոխություններն անկանխատեսելի էին։ Նա չարաշահում էր քնաբերները։

Մոնրոն մահացավ իր ննջասենյակում 1962թ․-ին։ Դատաքննիչը նշեց հնարավոր ինքնասպանության մասին այն պատճառով, որ նրա անկողնու մոտ դեղահաբերի դատարկ տուփեր էին հայտնաբերվել։ Նրա վերջին բառերն էին. «Հրաժեշտ տուր Փեթին, հրաժեշտ տուր նախագահին ու հրաժեշտ տուր ինքդ քեզ, որովհետև դու լավն ես»։

Մոնրոյի ուսուցիչներից մեկին գրված գրություններից մեկի մեջ կարելի է ընթերցել.

Ես դեռ կորած եմ, ես չեմ կարողանում ոչ մի բանի վրա կենտրոնանալ, իմ կամքը թույլ է, ես խելագար բաներ եմ ասում, կարծում եմ՝ խելագարվում եմ... Ես հասնում եմ տեսախցիկի մոտ ու իմ կենտրոնացվածությունն ու ամենը, ինչ ես փորձում եմ սովորել, թողնում են ինձ։ Հետո ինձ թվում է՝ ասես այլևս գոյություն չունեմ մարդկային ցեղի մեջ։

 4  Ադոլֆ Հիտլեր

Adolf Hitler’s Last Words

Գերմանական բոլոր ուժերը, որոնցից կախված էր Հիտլերը Բեռլինը փրկելու համար, պարտության էին մատնվել։ Մահվանից 40 ժամ առաջ Եվա Բրաունն ու Հիտլերն ամուսնացան։ Ճաշելուց հետո Հիտլերն ու Եվան հրաժեշտ տվեցին։ Կրակոց հնչեց։ Հիտլերն ինքն իրեն կրակեց սեփական ատրճանակով։ Եվան մահացավ ցիանիդի թունավորումից։ Դրանից առաջ Հիտլերը թե՛ քաղաքական, թե՛ անձնական նշանակության գրություն թողեց։

Հիտլերի վերջին անձնական գրառման մեջ կարդում ենք.  

Ես ինքս և իմ կինը կապիտալիզմի խայտառակությունից խուսափելու համար ընտրեցինք մահը։ Մեր ցանկություն է ակնթարթորեն այրվել այն վայրում, որտեղ ես իմ առօրյա աշխատանքի մեծ մասն եմ անցկացրել տասներկու տարիների ընթացքում՝ ծառայելով իմ ժողովրդին։

 3  Կուրտ Քոբեյն

via conversationsabouther.net

Կուրտ Քոբեյնը ծնվել է Վաշինգթոնի Աբերդին քաղաքում 1967թ.-ին և համբավ ձեռք բերել «Նիրվանա» խմբի հետ 1990-ականններին։ Նրա երաժշտությունը ոգեշնչել է գրաջ երաժիշտների սերունդներին։ Երգիչ-երգահանն ամենայն հավանականությամբ տառապում էր ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով ու մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով։ Սա զուգակցվում էր խնդիրներից ազատվելու համար թմրանյութերի և ալկոհոլի չարաշահմամբ։ 
Մինչև ինքնասպանություն գործելը նա իր որդուն՝ Ֆրենսիսին ու կնոջը՝ Քորթնիին, գրություն է թողել.

Ֆրենսիս և Քորթնի, ես կլինեմ ձեր զոհասեղանի մոտ։ Խնդրում եմ՝ շարունակիր առաջ գնալ, Քորթնի, հանուն Ֆրենսիսի, որովհետև նրա կյանքը շատ ավելի ուրախ կլինի առանց ինձ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ։

 2  Վինսենթ վան Գոգ

via artcreationforever.com

1889թ.-ին Վան Գոգը հոգեբուժարանում առանձին կացարան պահանջեց։ Այս ընթացքում նա շարունակում էր նկարել, և այդ ընթացքի նրա գործերից է նաև «Աստղազարդ գիշերը»։ 1890թ.-ի հուլիսի 27-ին Վան Գոգը դուրս եկավ իր կացարանից և ճիշտ ժամին չվերադարձավ։ Վերջապես նա վերադարձավ ուշ գիշերը՝ ստամոքսը բռնած հազալով արտասանելով. «Ես փորձեցի սպանել ինձ» և «տխրությունը կտևի հավերժ»։

Վան Գոգը գրություն թողեց իր եղբորը՝ Տեոին, մահվանից երեք օր առաջ։

...իմ սեփական աշխատանքը, ես ռիսկի եմ ենթարկում իմ կյանքը դրա համար, և իմ գիտակցությունը կիսով չափ խարխլվել է դրա պատճառով, ամեն ինչ կարգին է, սակայն որքանով որ ես եմ տեղյակ, դու գործարքառու չես մարդկանց մեջ, դու դեռևս կարող ես ընտրել, թե ում կողմից ես ուզում լինել, կարծում եմ՝ դու կընտրես մարդկության մեջ քո դերը խաղալը, սակայն ո՞րն է քո ուզածը։

 1  Քևին Քարտեր

Kevin Carter’s Last Words

Քևին Քարտերն իր այս հայտնի լուսանկարն արել է «Bang Bang Club»-ի համար ազատ գրաֆիկով աշխատելու ժամանակ։ Նա այն 4 լուսանկարիչներից մեկն էր, ով աշխատում էր Հարավային Աֆրիկայի մեկուսացած համակարգում։ Երբ նա սովամահ լինող աղջկան նկարելու համար Պուլիցերյան մրցանակ ստացավ, ասաց. «Չեմ համբերում, թե երբ պետք է ցույց տամ իմ «հաղթական գավաթը», իմ աշխատանքի ամենաբարձր գնահատանքը»։

Էլիեն Լեֆոնտն ասել է. «Աղջիկները կորցնում էին իրենց գլուխը նրա համար, և բոլորը ցանկանում էին լսել, թե ինչ ունի նա ասելու»։ Ամիսներ անց նա թունավորեց ինքն իրեն ածխածնի օքսիդով այն գետի մոտ, որտեղ լուսանկարել էր երեխային։

Նրա վերջին գրառման մեջ ասվում էր.

...ներողություն։ Կյանքի ցավը ոտնատակ է անում ուրախությունն այն աստիճան, որ ուրախությունն այլևս դադարում է գոյություն ունենալ... դեպրեսիայի մեջ եմ... առանց հեռախոսի... առանց տուն վարձելու համար փողի.... առանց փողի երեխային աջակցելու համար... փողի՝ պարտքերը փակելու համար... փող... վառ հիշողություններ՝ սպանությունների և դիերի և բարկության և ցավի... սովամահ լինող և վիրավոր երեխաների... ձգանը քաշող ուրախ խելագարների, հաճախ՝ ոստիկանների, մահապատժի ենթարկող մադասպանների։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference