Բրյուսելի օդանավակայանում սակրավորները ևս մեկ պայթուցիկ սարք են վնասազերծել
INTERNATIONAL NEWSԲրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում սակրավորները ևս մեկ տեղադրված պայթուցիկ սարք են պայթեցրել, իսկ մեկ այլ սարք՝ վնասազերծել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն էորոտացել Բրյուսելի միջազգայինօդանավակայանում: Երկրի իշխանություններըգտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկըկարող էր գործի դնել մահապարտահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել էմետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքիվագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել էառնվազն 34 մարդ, վիրավորվել են գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակելէ որպես ահաբեկչություն:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելումկատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչականխմբավորումը:



