Սաստիկ անձրեւն ու քամին լուրջ խնդիրներ են առաջացրել Թբիլիսիում
SOCIETYՍաստիկ անձրեւն ու քամին լուրջ խնդիրներ են առաջացրել Թբիլիսիում: Հեղեղվել են մի քանի փողոցներ, քամին ծառեր Է տապալել, տեղեկացնում Է«Գրուզիա Online»-ն:
Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 3-ի երեկոյան բարդ իրադրություն Է ստեղծվել Աղմաշենեբելի ծառուղում եւ Դիդի Դիղոմիում, «Գուդվիլա» տարածքում եւ այլ շրջաններում: Անձրեւից հեղեղված փողոցներում ավտոմեքենաները դժվարությամբ են երթեւեկել: Վակեի շրջանում ջուրը լցվել Է մի քանի շենքերի առաջին հարկերը:
Սաստիկ քամին ծառեր Է տապալել Քռի ձախ ափին, ինչը հանգեցրել Է փողոցային լուսավորման հենասյուների վնասվելուն: Մի քանի փողոցներում խանփանվել Է լուսավորման համակարգը:
X
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



