ԱՄՆ-ի Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Բրյուսելում իրականացված մի շարք պայթյուններից հետո երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին: Այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են նոր գրոհներ պլանավորել ամբողջ Եվրոպայում, նրանց թիրախներն են մարզական մջոցառումները, տուրիստական տեսարժան վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Պետդեպը հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ Եվրոպայում գտնվելու ընթացքում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից եւ զգոն լինել հանրային տրանսպորտով երթեւեկելիս եւ հասարակական վայրեր այցելելիս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



