Եվրոպայի հայ դատի հանձնախումբն իր զորակցությունն է հայտնել Բելգիային
INTERNATIONAL NEWSՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախումբը եւ աշխատակիցները, ինչպես նաև Բելգիայի հայ դատի հանձնախումբը խորապես վշտացած են Բրյուսելի միջազգային օդանավակայանում ահաբեկչական ցավալի հարձակումների առնչությամբ: Այս մասին տեղեկացրին Եվրոպայի հայ դատի գրասենյա կից:
«Ապահով ենք, սակայն վրդովված: Շնորհակալ ենք բոլոր նրանք, ովքեր զանգահարեցին եւ զորակցական պատգամներ ուղարկեցին: Ցավակցում ենք անմեղ կյանքերի կորստի համար եւ մեր մտքերն ու աղոթքներն ուղղում նրանց ընտանիքներին ու բարեկամներին:
Այսօրվա աշխարհում վայրագությունն ու ատելությունը տեղ չունեն: Եվրոպայի տարածքում մեր բոլոր կազմակերպությունների անունից մեր զորակցությունն ենք հայտնում Բելգիայի թագավորության և համայն բնակչության ահաբեկչության դեմ պայքարին` հանուն այս վախկոտ արարքների հաղթահարման»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:



