Վրաստանը եւ Բելառուսը համագործակցության համաձայնագիր են ստորագրել
INTERNATIONAL NEWSՎրաստանի եւ Բելառուսի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցելու մասին: Փաստաթուղթը ստորագրվել է մարտի 22-ին Մինսկում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցի ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ-ին:
Բացի այդ, ինչպես նշում Է «Գրուզիա Online»-ը, Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատը եւ Վրաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը համաձայնագիր են ստորագրել Բելառուսա-վրացական գործարար խորհրդի ստեղծման մասին:
Բելառուսա-վրացական երկկողմ հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան կազմում են 25 միջազգային պայմանագրեր (ուժի մեջ են մտել 24-ը): 2015 թվականին Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 44,9 մլն դոլար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



