Սիրիական բանակն ԻՊ-ի 70 զինյալների է ոչնչացրել Պալմիրայի արեւելքում ծավալված մարտերում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը եւ «Անապատի բազեներ» աշխարհազորի ջոկատը լիակատար հսկողության տակ են առել Պալմիրայից դեպի արեւելք ընկած Խայա լեռնաշղթան: Մեկ օրում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման շուրջ 70 զինյալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պալմիրայում Սիրիայի զինված ուժերի հրամանատարական շտաբի մի աղբյուր:
«Անապատի բազեների» մարտիկները Սիրիայի հրետանու եւ ռազմաօդային ուժերի աջակցությամբ հսկողության տակ են առել Խայա լեռնաշղթան (Պալմիրայից 4 կիլոմետր հեռավորության վրա) եւ իրենց կրակի տակ են վերցրել Պալմիրա - Դամասկոս - Դեր Զոր մայրուղու ռազմավարական խաչմերուկը»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը:
Արաբական ցեղերի ջոկատները, որոնք մարտնչում են սիրիական բանակի կողմից, կարողացել են առաջ շարժվել եւ կտրել Դամասկոս – Պալմիրա կառավարական մայրուղու հատվածն անտիկ քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա: Դրանով իսկ զինյալների համար կտրվել Է մատակարարման ուղին Քարյաթեյն քաղաքից:



