Բրյուսելում ահաբեկչությունից հետո բացվել են դպրոցները
INTERNATIONAL NEWSԲելգիայի մայրաքաղաքում մարտի 23-ի առավոտյան բացվել են դպրոցները, չնայած այն բանին, որ քաղաքում եւ ամբողջ երկրում պահպանվում Է ահաբեկչական սպառնալիքի չորրորդ՝ ամենաբարձր մակարդակը: Այդ մասին հայտնել Է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:
«Այսօր առավոտյան բացվել են բոլոր դպրոցները: Մենք ստացել ենք երեխաների անվտանգության բոլոր անհրաժեշտ երաշխիքները»,- նշել Է նա:
Դպրոցների պահպանությունն ուժեղացված Է ոստիկանության կողմից:
Մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, եւս ավելի քան 200 հոգի վերքեր են ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



