Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները. վարչապետ
ECONOMICSԱյսօր Կառավարության հերթական նիստի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսվարողների գործունեության ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, և ստուգումները մինչև 2015թ-ի ավարտը դադարեցվեն:
«Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար»,- հավելեց նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



