Այս զույգերի մայրը Բրյուսելի պայթյունի 34 զոհերից մեկն է. փոքրիկները հրաշքով են փրկվել
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Զույգ երեխաների մայր, 36-ամյա Ադելմա Տապիա Ռուիզը նախօրեին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների 34 զոհերից մեկն էր։
Պերուացի Ադելմա, ով Բելգիայում ապրել էր 9 տարի, երեխաների հետ մեկնում էր Նյու Յորք՝ տեսնելու մորը և քրոջը։ Ադելմայի և երեխաների հետ Զավենտեմ օդանավակայանում է եղել նաև նրա ամուսինը՝ Քրիստոֆեր Դելկամպը, ով ճանապարհում էր ընտանիքի անդամներին։
Ամուսինն ու երեխաները փրկվել են, քանի որ երեխաները պայթյունից րոպեներ առաջ հեռացել էին Ամերիկյան ավիաուղիների գրանցման գրասեղանի մոտից` խաղալու, իսկ հայրն էլ հետևել է նրանց։
Զույգերից մեկը՝ Մաուրինը, թևին ստացել է բեկորային վերքեր, վիրավորվել է նաև ամուսինը։ Պայթյունից հետո Քրիստոֆերը չի կարողացել գտնել Ադելմային։
Նշվում է, որ Բրյուսելի պայթյուններից տուժել են ավելի քան 40 ազգերի ներկայացոցիչներ։

1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



