Սիրիայում ձերբակալվել են Սու-24 ինքնաթիռի օդաչուների փրկման գծով գործողության ժամանակ ուղղաթիռը ոչնչացրած կասկածյալները
INTERNATIONAL NEWSՍիրիայի ռազմական թղթակիցները հրապարակել են TOW հակատանկային հրթիռների օպերատորների ձերբակալության տեսանյութը, որոնք կասկածվում են 2015 թվականի նոյեմբերի 24-ին սիրիա-թուրքական սահմանին մոտ Լաթաքիա նահանգում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի օդաչուների փրկության գործողության ժամանակ ՌԴ օդատիեզերական ուժերի Մի-8 ուղղաթիռը ոչնչացնելու մեջ:
Այս մասին հայտնում է «Ռուսսկայա Վեսնա»-ի կայքը: Ռուսաստանյան Մի-8 ուղղաթիռը Սու-24 ռմբակոծիչի անձնակազմի փրկության գծով հատուկ գործողության ժամանակ հարկադրական վայրէջք էր կատարել Լաթաքիայի սարերում:
«Ռուսսկայա Վեսնա»-ն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 20-ին Հալեպ նահանգի Այն էլ Հարբ գյուղի մոտ ԱՄՆ-ի կողմից «չափավոր ընդդիմություն» համարվող եւ իսլամական «Ջաբհաթ ան Նուսրա» (Ան Նուսրա ճակատ) խմբավորմանը հավատարմության երդում տված անօրինական ռազմական կազմավորումների մարտիկները գրոհել են Սիրիական բանակի եւ ժողովրդական աշխարհազորի դիրքերը:
Մարտի արդյունքում բանակայինները հետ են մղել «Ան Նուսրա ճակատ»-ի հարձակումը եւ հակագրոհել ավազակախմբի վրա` հարկադրելով մարտիկներին փախչել, մի քանի ավազակներ գերևարվել են:
Ձերբակալված 4 մարտիկների մոտ ամերիկյան BGM-71 TOW հակատանկային հրթիռային երկու համակարգ է հայտնաբերվել:
Սիրիայի ազգային անվտանգության ծառայության աղբյուրը «Ռուսսկայա Վեսնա»-ին պատմել է, որ անօրինական ռազմական կազմավորումների անդամները կամավոր կերպով համագործակցում են հետաքննության հետ, նրանք տեղեկատվություն են հայտնում ահաբեկչական խմբավորման արտասահմանյան հովանավորների մասին:
«Նրանք մեզ անհերքելի ապացույցներ են փոխանցել այն մասին, թե ով եւ ինչպես է ամերիկյան զենքը մատակարարում ահաբեկիչներին», -հայտնել է ռազմական աղբյուրը:
Հնարավոր է` հենց այդ ծանրակշիռ ապացույցները, որոնց մասին ասում է աղբյուրը, կկարողանան անխուսփելի պատժից փրկել չորս «ջիհադի մարտիկներին», -գրում է ռուսաստանյան հրատարակությունը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել էր Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Երկու օդաչուներն էլ կատապուլտվել էին: Օդապարիկով իջնելու ժամանակ Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ Թուրքիայի կողմից հովանավորվող թուրքմենական զինված խմբի թուրք հրամանատարը գնդակահարել է օդաչուներից մեկին: Գնդակոծության ժամանակ ոչնչացվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողություն անցկացնելու համար ուղարկված երկու Մի-8 ուղղաթիռներից մեկը եւ զոհվել մյուս ուղղաթիռի ռուս զինծառայողը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել էր, որ ողղաթիռի եւ ինքնաթիռի ու նրանց անձնակազմերի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: Միջադեպից հետո Ռուսաստանը մի շարք տնտեսական պատժամիջոցներ է մտցրել Թուրքիայի նկատմամբ` 2016 թվականի հունվարի 1-ից արգելելով թուրքական մթերքի ներկրումը: Ռուսաստան թուրքական արտահանման ծավալը կազմում էր տարեկան 1,27 մլրդ դոլար:



