Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ ոճաբան Արմեն Գալյանը որոշեց հավաքածու ստեղծել և ինչո՞ւ այլևս չի վերլուծում հայտնիների ոճը

LIFE

Blognews.am-ը գրում է․

Ոճաբան Արմեն Գալյանը, ով աշխատում է հայկական շոու բիզնես գրեթե բոլոր ներակայցուցիչների հետ, այս անգամ ներկայացել է որպես դիզայներ և ստեղծել է իր կապսուլային #MustHave հավաքածուն: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է գաղափարի, այն որ ջինսե բաջկոնները սեզոնի թրենդն են և որ միայն այս հավաքածույով չի սահմանափակվի:  

 - Արմեն սկսենք սկզբից.կապսուլային հավաքածու Արմեն Գալյանից: Նախ օգտվեմ առիթից և հարցնեմ` ի՞նչ է նշանակում կապսուլային հավաքածու: 

 - Կապսուլային են կոչվում այն հավաքածուները, որոնք մեծ չեն ծավալով և կապ չունեն այդքան սեզոնայնության հետ, որոնք կարծես առանձին մի դրվագ լինեն: Այսպիսի հավաքածուներ շատ հաճախ ներկայացնում են  նորաձևության տները, որոնք դուրս են իրենց գարուն-ամառ, աշուն-ձմեռ հավաքածուներից:

- Ամեն դեպքում երկար տարիներ հանդես եք եկել որպես ոճաբան և երբ ձեզ անվանում էին դիզայներ, դուք ուղղում էիք: Արդյո՞ք սա ոճաբանից դիզայներ անցման առաջին քայլն է:

 - Ես սպասում էի, որ դուք այս հարցը տալու եք: Նախ ասեմ, որ հավաքածուն ավելի ոճաբանական է, քան դիզայներական: Մարդիկ, ովքեր այս ոլորտում են միանշանակ կհասկանան, որ սա հենց ոճաբանի աշխատանք է: Բացի այդ, չեմ կարծում` պետք է այդ առումով սահմանումներ տալ, որովհետև գուցե դուք էլ մի որոշ ժամանակ անց որոշեք երգել, կամ պարել ու դրա մեջ խնդիր չեմ տեսնում: #Musthave-ի առաջին հավաքածուն կարծում եմ` շատ ճիշտ է և այդպիսին կլինեն հաջորդները նույնպես: Այսօր նորաձևության աշխարահում այսպիսի միտում կա, որ նույնիսկ ամենախոշոր նորաձևության տները, ինչպիսին են օրիանակ «Saint Laurent»-ը և «Gucci»-ին առաջարկում են հավաքածուներ, որոնք շատ հաճախ կարծես ավելի ոճաբանի գործ են, քանի դիզայների:

- Ինչպե՞ս կայացրեցիք որոշում, կոնկրետ հավաքածու ստեծելու 

- Իրականում ես շատ եմ սիրում «denim» (ջինսե գործվածք), որը խառնված են այսպես կոչված streetwear-ի հետ: «Զարդարված» ջինսե բաջկոնների թրենդը, վերջին անգամ այսքան ակտիվ է եղել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին էր: Հիմա նորից այս թրենդն ակտիվ է և բաջկոնների վրա մենք տեսնում ենք բազմաթիվ նախշեր, ասեղնածործություններ....ես շատ սիրում եմ ջինսի ֆակտուրան, ինքը շատ «կենդանի է»: Կցանկանայի նշել, որ բոլոր ընկերներս շատ են ասում, որ այն շատ իմն է: Ընկերներիցս մեկը, ով հիմա Ամերիկայում է գտնվում, գրել էր, որ եթե ոչ մի անուն չտեսներ, աչքերը փակ կասեր, որ իմ ձեռագիրն է:

- Կոմերցիո՞ն եք համարում

- Հուսանք, որ այդպես կլինի

- Չնայած` հայ դիզայները իրենց այս սեզոնի շապիկները բավականին թանկ են գնահատում, բայց դուք կարելի է ասել ավելի հասանելի գին եք սահմանել: Ինչո՞ւ

- Չեմ ցանկանում հարցի պատասխանը որևէ կերպ կապել դիզայներների հետ, պարզապես ես շատ լավ հասկանում եմ ապրանքի արժեքը, գիտեմ որակը և թե բաջկոնները և շապիկները ես գնահատում եմ այնքան, որքան որ նրանք իրականում արժեն: Անկեղծ ասած` ես չեմ սիրում, որ հագուստը ունենում է չափազանցված գին: Նույնիսկ չափազանցված գինը պետք է ունենա հիմք, ես  սիրում եմ հասանելի հագուստ, սիրում եմ որ մարդիկ կարողանում են շատ հագուստ գնել:

- Շատ դիզայներներ այսօր փորձում են ստեղծել հայտնի բերդներին մոտ հագուստներ, որ ավելի շատ վաճառք ունենան: Դուք արեցիք հայկական մոտիվներ, ինչ եք կարծում` հայաստանցիների համար հայկականը սիրելի միտում է:

- Մեր նորաձևության մեջ հայկականը իսկապես հզոր միտում է և մեր ինքնությունն արտահայտելու միջոց: Կարծում եմ` մեր դիզայներներից շատերը գնում են այդ ճանապարհով , բոլորը ներկայացնում են ինչ-որ հագուստներ, որտեղ կան հայկական տարրեր: Իմ հագուստներում չկա ինքնանպատակ այդպիսի տարր, այն արտահայտված է Իմ Երևանի զգացողությամբ, որը կարծում եմ շատ ներդաշնակ է ջինսե բաջկոնների հետ: Ես ուզում էի խուսափել հնաոճությունից և փորձեցի ավելի ժամանակակից շունչ հաղորդել: Եթե նկատեցիք այնտեղ կային փիներ երևանի գրաֆիտտի տեսքով, կային նաև մեր սալահատիկի պատկերներով, կամ էլ երևան սթայլ (Yerevan Style) խորագրով:

- Հավաքածուն #Musthave եք անվանել, ինչը մի քիչ կարծես պարտադրող է: Կարծում եք` այն իրոք կդառնա սեզոնի must have-ը

 - Շատ դժվար է ինձ դա դատել, անվանման մեջ կա այդպիսի հույս, որ կդառնա: Բայց ես հավաքածուին այդ կողմից չեմ մոտեցել, այլ այն, որ ջինսե բաջկոնները շատ թրենդային հագուստի տեսակ է, որ վստահաբար Must have է այս գարնանը: Ես ուզում էի, որ հենց այդ ուղղությամբ արվեր, այլ ոչ թե, որ ես եմ ստեղծել:

- Իսկ դուք կրելո՞ւ եք

- Իհարկե կրելու եմ, բայց դեռ ցուրտ է, իսկ առիթներ դեռ շատ կլինեն: Իրականում հագուստի այս տեսակը շատ հարմար է Երևանին, երբ մենք ունենում ենք տաք ցերեկ և մի քիչ ավելի ցուրտ և քամոտ երեկոներ, երբ մեզ բոլորիս պետք ենք տաք ժակետներ, բաջկոններ: Հուսով եմ` շատերին դուր կգա և շատերը կկրեն:

- Արմեն ձեր սեմինարի ժամանակ խոսում էիք թրենդսեթրների մասին, իհարկե ոչ հայ, բայց ինձ հետաքրքրեց, ըստ ձեզ, Հայաստանում ո՞վ կարող է թրենդսեթր համարվել:

- Գաղտնի չէ, որ մարդիկ հետևում են հայտնիների ոճին և բնականաբար մեր ամենահանրահայտ աստեղերը դառնում են նաև թրենսեթրներ: Կարծում եմ` Հայաստանում այսօր գլխավոր թրենդսեթրները Սիրուշոն և Լիլիթ Հովհաննիսյանն են:

- Հաճախ վատ ոճաբանի աշխատանքի պատճառով տուժում է արտիստը, ինչ եք կարծում` դա գրագիտության պակաս է: 

- Բոլորս էլ գիտենք, որ օրինակ օսկարից հետո նշվում են այս կամ այն հայտնի մարդու ձախողումը, կամ հաղթանակը:  Ոճաբանի աշխատանքը շատ կարևոր է` պետք է չկորցնել աստղի անահատականությունը, որոշ դեպքում ավելի լավ է ստացվում, որոշ դեպքերում վատ: Դա գործընթաց է, որը տեղի է ունենում:

- Իսկ հայկական իրականության մեջ, արդյո՞ք գերակշռում է վատը

- Ոչ միշտ, ավելի հաճախ լավ է քան` վատ:

- Այսինքն ուզում եք ասել, որ հիմա ավելի լավ մասնագետներ ունենք

- Գիտեք այսպես ասեմ, եթե ժամանակին մասնագետների օգնությանը շատ հաճախ չէին դիմում, ապա այսօր մենք հասել ենք այն մակարդակի, որ դիմում են: Դա արդեն շատ լավ է, մանավանդ, երբ տարվում է աշխատանք: Ավելի լավ արդյուքների կհասնենք, ինչ որ ժամանակ հետո և եկեք չմոռանանք նաև այն մասին, որ հագուստի ընտրության մեջ միայն ոճաբանի մատը չէ խառը: Այստեղ նաև արտիստի ճաշակն է, որի հետ ոճաբանը կարող է համաձայն չլինել:

- Արմեն այսօր դիզայներ, ոճաբան մասնագիտությունները շատ նորաձև են: Ամեն երկրորդ մարդը գոնե իրեն ուզում է փորձել այս ոլորտում: Բայց որպես այդպիսին մենք չունենք ոճաբանի դպրոց: Այդ դեպքում ասեք` ո՞վ կարող է կոչվել ոճաբան:

- Իրականում միջազգային պրակտիկայում նույնպես շատ քիչ են դպրոցները և բարձր ուսումնական հաստատությունները, որտեղ պատրաստում են ոճաբանների: Կան քիչ քանակության բուհեր, որոնք տալիս են հենց ոճաբանի դիպլոմ: Ոճաբանի մասնագիտությունը մի քիչ տարօրինակ մասնագիտություն է, բայց յուրօրինակ, այսիքն ոճաբանը պետք է ունենա գիտելիքներ նորաձևության, թրենդների, միտումների, պետք է իմանա մարդու կառուցվածքի մասին, և հոյակապ իմանա փոփ ինդուստրիան:  Այս ամենինչին միքսված լինի նրա  միտքը, ճաշակը:

- Իսկ նորաձևության ակտիվությունը ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում

- Հիմա մենք գտնվում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ հայկական նորաձևությունը բավականին ակտիվ է, մենք տեսնում ենք մի քանի բավականին ակտիվ գործող դիզայներների, բայց  մենք չունենք նորաձևության շաբաթ: Տարիներ ի վեր խոսվում  է դրա մասին, լինում են ինչ որ կազմակերպիչներ, որ փորձեր են անում կազմակերպելու,մ բայց այդպես էլ չի ստացվում: Իհարկե դա հեշտ նախագիծ չէ, բայց  դա շատ մեծ խթան կարող է հանդիսանալ, որ նորաձևության ոլորտը ընդհանուր առմամբ զարգանա: Մենք տեսնում ենք` ինչպիսի լավ արդյուքների է դա բերում մեր հարևան երկրներում` Վրացական, Ուկրաինական նորաձևության բումը և կարծում եմ, որոշ չափով մեր ոլորտը կզարգացնի: Հիմա արդեն այդ պահը հասունացել է, որ մեզ պետք է նորաձևության շաբաթ: Այնպես որ եթե թե պետական մարմիններ, թե հովանավորներ, որոնք կարող են ֆինանսավորել և դա անել, միայն ողջունելի կլինի:  

- Ժամանակին դուք և Ֆաինան ունեիք հաղորդում, որտեղ  քննադատում էիք հայ հայտնիների ոճը: Իսկ հիմա պարզապես լռում եք, ինչո՞ւ 

- Գիտեք, բոլորի մոտ ասոցացվել,թե մենք քննադատում էինք, բայց մեզ մոտ երբեք վատաբանող փոսթ չի եղել:  Եթե լինի դրա պահանջը կարծում եմ` այդպիսի մարդիկ կհայտնվեն: Ժամանակին կար հաղորդում, որն այլևս չոյություն չունի: Եթե հեռուստատեսությունում լինի նման հետաքրքիր ձևաչափ, կհայտնվեն այդպիսի մարդիկ և գուցե ես դա անեմ, իսկ այս պահին այդպիսի նախագիծ չկա: 

- Շատերն ասում են, որ դուք այդ վերլուծությունները չեք անում միայն նրա համար որ հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ձեր հաճախորդներն են, իսկ դուք չեք ուզում նրանց կորցնել

- Խնդիրը նրանում է, որ այն ժամանակ էլ էի ես աշխատում այդ մարդկանց հետ, իմ հաղորդման մեջ երբեք չի եղել ինչ-որ  այնպիսի բան, որ ինչ-որ մեկին նեղացնի: Քննադատելու հաշվին հեշտ է PR դիվիդենտներ ստանալը, բայց դե այնքան ճիշտ չի մի ոլորտում, որը դեռ նոր պետք է աճի:

- Գիտեմ, որ վերջերս նաև աշխատել եք ֆիլմում, դա ձեր առաջին փորձն էր: Ինչպե՞ս կվերլուծեք

- Իրոք իմ առաջին փորձն էր ֆիլմում, բազմաթիվ ֆիլմերի առաջարկներ եմ մերժել, բայց այս ֆիլմում հավաքվել էր այնպիսի թիմ, որոնց հետ հաճելի էր աշխատել: Ես խուսափում եմ երկարաժամկետ նախագծերից, այդ առումով ինձ համար ֆիլմն այդպիսին էր: Սա ինձ համար նորություն էր, որն արդեն հետաքրքիր էր:  

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference