Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


«Արամեի կողմից անշնորհակալ դրսևորում եմ համարում դա». Արտյոմ Հակոբյանի զայրացած արձագանքը

LIFE

Blognews.am-ը գրում է․

Արամեն և Արտյոմ Հակոբյանը տևական համագործակցությունից հետո դադարել են միասին աշխատել։ Արամեն իր հարցազրույցում նշել է, որ Արտյոմն ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով է զբաղվել, ինչն առաջացրել է վերջինիս դժգոհությունը։ Արտյոմն իր ֆեյսբուքյան էջում թվել է, թե ինչ աշխատանքով է զբաղված եղել համագործակցության ընթացքում։

 

 «Անշնորհակալ դրսևորում եմ համարում Արամեի կողմից նման արտահայտությունը իմ աշխատանքի վերաբերյալ՝ նա ընդամենը ադմինիստրատիվ աշխատանքով էր զբաղված: Այո՛, դա վիրավորական է ինձ համար, քանի որ 4 տարիների ընթացքում ես արել եմ այն ամենը, ինչ մտնում էր իմ պարտականությունների մեջ (ըստ մեր սկզբնական պայմանավորվածության) և դեռ շատ ավելին (մեր պայմանավորվածությունից դուրս), քանի որ համարել եմ,որ մեկ ընդանուր գործ ենք անում, և կապ չունի, թե ունեմ նման պարտավորություն թե ոչ: Չեմ կարծում, որ ադմինիստրատորի պարտականություն է՝ երգչի համար անվճար տեսահոլովակներ նկարահանելը, բոլոր տեսակի բանակցություններ վարելը, երգչի զրոյական վիճակում գտնվող սոցցանցերի կայացումը, Youtube-յան պաշտոնական ալիք ստեղծելը (որն այսօր հայ երգիչներից շատերի ալիքներից ուժեղ է), բոլոր լրատվամիջոցների հետ կապեր պահելը և հարցազրույցներ տալը, պատշաճ կերպով բոլոր համերգների բանակցությունները երաժշտական խմբերի հետ բանակցությունները և փորցերի կազմակերպումը, ֆոտոշարքերը, երգեր գտնելը, ձայնագրությունների կազմակերպումը, բոլոր հյուրախաղերի պատշաճ կազմակերպումը և երգչի պատշաճ ներկայությունը, ձայնասկավառակների թողարկումը և պրեզենտացիաների կազմակերպումը, հոնորարների բանակցությունները և էլի շատ բան, որոնք ուղղակի արվել է այս տարիների ընթացքում, հաշվի չառնելով, որ գոյություն ունեն որոշակի նախնական պայմանավորվածություններ, քանի որ, կրկնում եմ, ինձ համար կարևոր էր մեր աշխատանքի արդյունքը, որն, ի դեպ, դրական եմ համարում։ Մեր այս համագործակցության մեջ ևս մեկ մարդ կար, իմ գործընկերը՝ «Positive Production» ընկերության տնօրենը, որը այս տարիների ընթացքում մի քանի տասնյակ համերգային շրջագայություններ է կազմակերպել Ռուսաստանի և Եվրոպայի շատ քաղաքներում: Եվ, բնականաբար, Արամեն եղել է այդ բոլոր համարգների առաջին մասնակիցը»,- նշել է նա:

  

BlogNews-ն Արտյոմի հետ զրուցել է՝ պարզելու, ի վերջո, ի՞նչն էր համագործակցության դադարեցման պատճառը և ո՞ւմ որոշումն էր դա։ «Ոչ մի տեսակի կոնֆլիկտ ընդհանրապես չենք ունեցել։ Շատ հանգիստ աշխատել ենք և շատ հանգիստ որոշել ենք դադարեցնել համագործակցությունը։ Ինձ ուղղակի դուր չեկավ, որ Արամեն նշել էր, թե ես պարզապես ադմինստրատիվ աշխատանքով եմ զբաղված եղել 4 տարի։  Ուղղակի թյուր կարծիք էր ձևավորվել, որ ես 4 տարի զբաղվել եմ բացառապես ադմինստրատիվ աշխատանքով, իսկ ես համարում եմ, որ ադմինստրատիվ աշխատանքը պատրաստի տեսահոլովակի սկավառակը հեռուստատեսություն հասցնելն է։ Ես 4 տարիների ընթացքում բավականին ծավալուն աշխատանք եմ արել և համարում եմ, որ իմ կատարած աշխատանքը շատ ավելի մեծ և լուրջ է, քան պարզապես ադմինիստրատիվ գործն է, դա էր պատճառը, որ ես որոշեցի անդրադառնալ այս հարցին»,- նշեց երգչի նախկին մենեջերը։

Դիտարկմանը, որ հենց այնպես չեն որոշում դադարեցնել համագործակցությունը, Արտյոմն արձագանքեց. «Ես չեմ մեկնաբանում։ Դա մեր համատեղ որոշումն էր։ Այո՛, հենց այնպես որոշել ենք եզրափակել 4 տարվա աշխատանքը։ Ամեն դեպքում, ես շատ հետաքրքիր եմ համարում այս տարիների համագործակցությունը Արամեի հետ»։

Անդրադառնալով գրառման այն հատվածին, որ Արամեի համար անվճար տեսահոլովակներ է նկարահանել՝ ռեժիսորը նշեց. «Արամեի այն տեսահոլովակները, որոնք ինքն է նկարահանել, տիտրերում գրված է՝ ռեժիսոր Արտյոմ Հակոբյան։ Ես համարել եմ, որ դա եղել է մեր համագործակցության մի մասը և արվել է մեր ընդհանուր աշխատանքը բարելավվելու համար»։

Հետգրությամբ Արտյոմը նշել է, որ Արամեի կողքին գտնվող մարդկանցից ոմանք իրենց պահվածքով նրան սովորեցրել են, որ բոլորը, չգիտես ինչու, նրան պարտական են: Միևևնույն ժամանակ, Արտյոմը մեզ հետ զրույցում ասաց, թե նեղացած չէ։

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference