Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Գիտնականները նշել են երջանկահշատակ ֆիզիկոս Վիլիկ Հարությունյանի 80-ամյակը

SOCIETY

 ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի է ունեցել գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ նվիրված անվանի ֆիզիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանի 80-ամյակին: Հայաստանի անկախ հանրապետության բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարարի, ֆիզիկոս-տեսաբանի, ԵՊՀ երկարամյա դասախոսի մեծարմանը նվիրված հանդիս ավոր նիստին ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև ընտանիքի անդամները՝ պրոֆեսորի այրին և դուստրերը՝ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և  տեղեկատվության  վարչությունից, Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ Վիլիկ Հարությունյանը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն Մայր բուհի ֆիզիկայի ֆակուլտետի, այլև ամբողջ ոլորտի զարգացման գործում: «Վիլիկ Հարությունյանը 20-րդ դարի համաշխարհային ճանաչում ունեցÕ �ղ հայ ականավորգիտնական էրմանկավարժկրթության և գիտության համակարգի հմուտ ղեկավար»,- ը նդգծել է ֆակուլտետի դեկանը: Այնուհետև ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Ատոմ Մուրադյանը ներկայացրել է պրոֆեսորի կենսագրությունը՝ սկսած նրա՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ուսանելու տարիներից մինչև քվանտային և լազերային ֆիզիկայի ոլորտում արձանագրած գիտական նվաճումները, Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի, ապա նաև «Լազերային տեխնիկա» ՊՓԲԸ տնօրենի գործունությունը: Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Վիլիկ Հարությունյանը ծավալել է նաև հասարակական-քաղաքական գործունեություն: Նա եղել է նորանկախ հանրապետության բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարարը: Նրան է վերագրվում Հայաստանում Ամերիկյան համալսարանի հիմնադրման նախաձեռնությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը իր խոսքում շեշտել է, որ Վիլիկ Հարությունյանը հայ գիտական մտքի երախտավորներից է. «Պրոֆեսոր Հարությունյանը գիտության իսկական նվիրյալ էրով խիզախորեն ու վստահքայլերով առաջ էր գնում՝ ստեղծելով հզոր ու մնայուն գիտական ժառանգություն»,- ընդգծել է Ռադիկ Մարտիրոսյանը:

Վիլիկ Հարությունյանը հաջողությամբ համատեղել է գիտական, կազմակերպչական և հասարակական գործունեությունը մանկավարժական գործունեության հետ: 1960 թվականից դասախոսելով ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում` նա պատրաստել է գիտության 25 թեկնածու և 7 դոկտոր, ինչպես նաև հարյուրավոր երիտասարդ, տաղանդավոր մասնագետներ, որոնցից շատերն այսօր հաջողությամբ աշխատում են աշխարհի առաջատար համալսարաններում` բարձր պահելով Հայաստանի գիտնականների վարկանիշը: Պրոֆեսոր Վիլիկ Հարությունյանը կյանքից հեռացել է 64 տարեկան հասակում՝ թողնելով գիտական տեսական և գործնական հսկ այածավալ ժառանգություն:

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine