Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Անդրանիկը, չհարմարվելով նրա ռուսական ծագմամբ անվանն ու նրան համեմատելով Առյուծ Մհերի հետ՝ ստիպել է փոխել անունն ու դառնալ Մհեր. Լուսինե Բադալյանի տոհմածառը

LIFE

Aysor.am-ը գրում է.

Երբ ապրելու ցանկությունդ մեծ է ու նպատակային, գեներդ՝ ուժեղ, ապա ոչինչ չի կարող քեզ խանգարել նորից հառնել ու ապրել… Հատկապես 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբը ճակատագրական էր հայի համար: Թեև դժվարության պակաս մեր ազգը երբեք չի ունեցել, բայց երբ ծրագրված քեզ որոշում են ոչնչացնել՝ ապրելն առավել բարդանում է…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Aysor.am-ը ընթերցողին կներկայանա նոր՝ «Հայոց ցեղասպանություն. Ձախողված ծրագիր» խորագրով, ներկայացնելով այսօր արդեն տարբեր ոլորտներում կայացած այն հայորդիներին, որոնց արմատները տանում են դեպի Արևմտյան Հայաստան: Ի վերջո, բոլորս էլ այնտեղ ՏՈՒՆ ունենք: Խորագրի առաջին հյուրը հեռուստառադիոհաղորդավար Լուսինե Բադալյանն է: 

Ես միշտ նեղվում էի տաճկահայ տերմինից

Ընդանհրապես, ընդունված է ասել, որ բոլոր Բադալյանները սերում են պարսկահայքից՝ Խոյից կամ Սալմաստից: Հետագայում նրանց մեծ մասը տեղափոխվել է Նախիջևան, իսկ 1918 թվականի ջարդերից էլ փախել են երկու ուղղությամբ՝ Արևելյան Հայաստան՝ Եղեգնաձոր, և Ռուսաստան՝ Ռոստով: Իմ Բադալյաններն էլ անցել են նույն ճանապարհը: Բայց այ պապիկիս մայրիկը՝ Աչոն,  Նախիջևան եկել է Արևմտյան Հայաստանից, և ասում էին, որ պապս տաճկահայ է: Ես միշտ նեղվում էի այդ տերմինից՝ «տաճկահայ»: Բայց երբ մեծացա, սկսեցի հանգիստ ընդունել այդ փաստը… Գիտեք, ենթադրում եմ, որ գաղթել է Այնթապից, քանզի ես ծնվել և մեծացել եմ այստեղի Այնթապում, ուր պապիկիս մայրը, նրա շորերի աստառի մեջ թաքցնելով իր ընտանեկան ոսկեղենը` պապիկիս ուղարկել էր այն վայրը, ուր գաղթել և տեղավորվել էին իր բարեկամները:



Պապիս մասին բազմաթիվ լեգենդներ են պատմել

Պապիկիս անունը Թռչուն էր, և ես փոքր տարիքում բազմաթիվ լեգենդներ եմ լսել, թե ինչու են այդպիսի յուրահատուկ անուն դրել. պապիկս ծնվել է 1918 թ-ին` հենց Նախիջևանի ջարդերի ժամանակ: Ասում էին, որ հրաշքով է փրկվել, նրան նետել են գետից այն կողմ… Մեկ այլ վարկածով էլ պապս թռչունի պես հեշտությամբ թռչելով փրկվել է ու զուտ այդ պատճառով որոշել են այդպիսի անվամբ կնքել:

Ոսկիների տեղն այդպես էլ չիմացանք

Մեծահարուստ են եղել, բայց հաջողվել է միայն ընտանեկան ոսկեղենը փրկել: Սակայն իրենց հետ բերել չեն կարողացել, ուղղակի թաղել են մի տարածքում, մտածելով, որ երբ ամեն ինչ հանդարտվի՝ կհանեն: Բնականաբար, ամեն ինչ կորավ. իմ տատիկի քեռիներին կուլակաթափ անելուց և արտաքսելուց հետո պապիկս վախեցել է ու դրա համար մինչև իր մահը այդպես էլ մեզ կոնկրետ չասաց, թե որտեղ է թաքցրել՝ պատճառաբանելով, որ փոքր է եղել ու չի հիշում:

Տատիկիս քեռին եղել է Անդրանիկի զինվորներից

Քանի որ տատիկիս ծնողները սպանվել էին, նրան իր քեռին է պահել-մեծացրել՝ իր քույրերի ու եղբայրների հետ: Նրանք էլ սերում են Թանգի-Բեկի տոհմից: Տատիկիս քեռին՝ Նիկոլայը, եղել է Անդրանիկի քաջ զինվորներից: Անդրանիկը, չհարմարվելով նրա ռուսական ծագմամբ անվանն ու նրան համեմատելով Առյուծ Մհերի հետ՝ ստիպել է փոխել անունն ու դառնալ Մհեր: Մհերը հետագայում ազգային հերոս դարձավ, բայց մահացավ աքսորավայրում:

Ցեղասպանության տարիները

Դա թեմա էր, որը երբեք չէր քննարկվում: Նրանք միշտ խուսափել են այդ թեմայից, բայց շատ ավանդական դաստիարակություն են մեզ տվել:

Այցելություն

Արևմտյան Հայաստանում մի քանի անգամ եմ եղել: Հասցրել եմ նկարահանումներ անել և ծրագրեր պատրաստել: Զգացողություններս բառերով արտահայտել հնարավոր չէ, դա պետք էր զգալ: Ինձ անընդհատ հետ են կանչում այդ վայրերը: Վերջին այցելության ժամանակ, անկախ ինձանից, աչքերիցս անընդհատ արցունքներ էին հոսում (հուզվում է)…

Արդարության սպասում

Հավատում եմ, որ երբ էլ լինի, միևնույն է՝ արդարությունը հաստատ վերականգնվելու է:  Բայց դժվար է ասել, թե դա երբ կլինի: Ամեն ինչ այս պահի դրությամբ շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել:

 

ահանջատեր, բայց չիրազեկված երիտասարդություն

Այսօրվա երիտասարդը պահանջատեր է, բայց, ցավոք, իրազեկված չէ: Շատ չի ուսումնասիրում, համակողմանի ուսումնասիրություններ չի անում, էմոցիոնալ է ու պարզապես պահանջում է, դրա համար էլ գրեթե բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում:

Վերադարձ

Միայն այն դեպքում, երբ հայ մարդն իրեն պատկանող մի թիզ հողը կծաղկեցնի, կվարի ու կցանի, կդարձնի նորմալ երկիր՝ այդժամ իրավունք, ուժ ու եռանդ կունենա պատմական հայրենիքը ծաղկեցնելու մասին երազելու: Նախ, պետք է ունեցածին տեր կանգնել…

 

Նելլի Մարգարյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference