Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Արամ MP3-ը, Սոսո Պավլիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Սաթի Ջանիբեկյանը՝ նոր կինոկատակերգությունում

LIFE

Aysor.am-ը գրում է.

Ծիծաղի օրը ծիծաղով կլցվի Մոսկվա կինոթատրոնը. բարձր տրամադրությունը ստանձնել է ապահովել ապրիլի 1-ին մեծ էկրան բարձրացող «Առաջին դեմք» ֆիլմի ստեղծագործական կազմը: 1 ժամ 46 րոպե տևողությամբ ռոմանտիկ կինոկատակերգության սցենարի հեղինակներն են «ԱրմՔոմեդի» հաղորդման վարողներ Նարեկ Մարգարյան և Սերգեյ Սարգսյան: Aysor.am-ը հյուրընկալել է ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանին:

-Քանի որ արդեն ֆիլմի պրեմիերայի օրը որոշված է, կարելի է ասել՝ բոլոր աշխատանքներն ավարտված են…

-Այո, նկարահանումները սկսել ենք հոկտեմբերի 4-ին, ավարտել՝ նոյեմբերի 24-ին: Ի սկզբանե որոշել էինք, որ այն մեծ էկրան կբարձրանա գարնանը: Այնպես որ, մենք մեր խոսքի տերը եղանք (ժպտում է):

-Կարելի է ենթադրել, որ ապրիլի 1-ը՝ ծիծաղի օրը, հատուկ է ընտրվել:

-Իսկապես, հատուկ ենք ընտրել, որպեսզի մարդիկ այդ օրը լիաթոք ծիծաղելու ևս մեկ հնարավորություն ունենան:

-Թեև արդեն որոշակի տեղեկություններ ունենք ֆիլմի մասին, բայց կցանկանայի փակագծերն ավելին բացել…

-Հետաքրքիր, զվարճալի, ընտանեկան և դինամիկ ֆիլմ է, որը կարելի է դիտել ամբողջ ընտանիքով, ու բարձր տրամադրությամբ ու լիցքերով վերադառնալ տուն: Ինչո՞ւ ոչ, շատերը նաև որոշ բաներ կքաղեն այս ֆիլմից: Գլխավոր հերոսը հայտնվել է իր համար ոչ սովորական իրավիճակում. Գրիգոր Աստվածատրյանը (Արամ MP3) նախագահ է, ով չգիտի, թե ինչ է կատարվում իր շուրջը, իր միջավայրում… Նկարահանումներն իրականացրել ենք Երևանում, ստեղծագործական կազմն ամեն ինչ արել է, որ գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանք ստացվի: Չեմ ցանկանում շատ մանրամասնել, քանի որ ավելի լավ է մեկ անգամ դիտել, քան՝ անընդհատ լսել:

-Բացի Արամ MP3-ը, ովքե՞ր են ընդգրկված ֆիլմի դերասանական կազմում: 

-Սաթի Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը, Դավիթ Թադևոսյանը, Արա Դեղտրիկյանը, «ԱրմՔոմեդիի» Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, երգիչ Սոսո Պավլիաշվիլին, ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:

-Յուրա Մովսիսյանն ի՞նչ կերպարով է հանդես գալու:

-Հենց իր՝ Յուրա Մովսիսյանի կերպարով, ինքն իրեն է խաղում (ժպտում է):

-Նկատելի է, որ ֆիլմում ներգրավված դերակատարների մեծ մասը մասնագիտությամբ դերասաններ չեն:

-Նախ ասեմ, որ երբ սցենարը ստացա, հենց այդ կերպարներում տեսա Սերգեյին ու Նարեկին: Արամի մարմնավորած Գրիգոր Աստվածատրյանի կերպարում էլ շատերին ենք փորձել, ի վերջո հասկացանք, որ հենց նրա հետ աշխատելն է հետաքրքիր: Արդյունքում՝ ստացվեց այն, ինչ ես էի ուզում: 

-Որպես ռեժիսոր՝ Ձեզ համար բարդ չէ՞ր ոչ պրոֆեսիոնալների հետ աշխատելը:

-Կոնկրետ Արամի հետ կապված ասեմ, որ աշխատել ենք միմյանց շատ լավ հասկանալով: Նա տաղանդավոր անձնավորություն է, ոչ մի խնդիր կամ դժվարություն չենք ունեցել նկարահանման հրապարակում:

-Ի վերջո, երկրի առաջին դեմք լինելը Գրիգոր Աստվածատրյանի երազա՞նքն էր, ցանկությունը, թե՞ իրականացած նպատակը…

-Դա երազ է, իրականություն, թե պատկերացում՝ թող հանդիսատեսն իմանա ապրիլի 1-ին (ծիծաղում է):

-Ֆիլմը սաունդթրեյք կունենա՞:

-Անպայման: Այն դուրս կգա ապրիլի վերջին, բայց թե ո՞ւմ կատարմամբ՝ թող մնա անակնկալ:

-Յուրաքանչյուր աշխատանքի համար գլխավոր ու կարևոր նախապայման է նաև լավ բյուջե ունենալը: Որքա՞ն է կազմում այս ֆիլմի բյուջեն:

-Անկեղծ ասած, ես այդ թվերին չեմ տիրապետում, քանի որ դրանով զբաղվել են միայն պրոդյուսերները:

-Կինոթատրոնների էկրաններին որոշ ժամանակ մնալուց հետո ֆիլմերը հայտնվում են հեռուստաէկրաններին: Արդեն իսկ որոշվա՞ծ է, թե երբ հեռուստադիտողը կկարողանա դիտել «Առաջին դեմք»-ը:

-Այդ մասին խոսելը դեռևս շուտ է: Այս ֆիլմը դեռ շրջագայելու է Հայաստանի բոլոր մարզերով, էկրան է բարձրանալու Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ղազախստանում, Ռուսաստանում: Կլինի ֆիլմի նաև ռուսերեն տարբերակը՝ ռուսախոս հանրության համար: Այնպես որ, կարելի է ասել՝ գրեթե երկու տարի այն հեռուստացույցով չի ցուցադրվի, երկար ճանապարհ ունենք:

-Վերջին տարիներին հատկապես կատակերգական ժանրի ֆիլմեր Հայաստանում քիչ չեն նկարահանվում: Ինչո՞վ կառանձնանա «Առաջին դեմք»-ը մյուսներից:

-Նախ ասեմ՝ շատ ուրախ եմ այն փաստից, որ շատ ֆիլմեր են նկարահանվում: Ներքին շուկան աշխույժ է: Ես չեմ կարող իմ ֆիլմին որակավորում տալ, հանդիսատեսի արձագանքն այդ հարցի ամենաճիշտ պատասխանն է: Միայն կասեմ, որ մեր ֆիլմը յուրահատուկ է իր տեսակով, բովանդակությամբ և սցենարով: Էլ չասեմ, որ շատ դերակատարների համար սա դեբյուտ է, նույն Արամ MP-ը առաջին անգամ է հանդես գալիս գեղարվեստական ֆիլմում: Թեև այդ բառը չեմ սիրում, բայց փորձել ենք առանձնանալ դաշտում…

-Շնորհակալ եմ զրույցի համար, հուսանք՝ ապրիլմեկյան ծիծաղն ապահովված է:

-Ես ևս շնորհակալ եմ, բոլորին սիրով սպասում ենք:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference