Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ
SPORTՇախմատի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 10-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր ու Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4 հորիզոնականները:
10-րդ տուրում Ֆաբիանո Կարուանան հաղթել է Վիշվանաթան Անանդին, Սերգեյ Կարյակին-Անիշ Գիրի, Պետեր Սվիդլեր-Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:
Մրցաշարային աղյուսակի 1-2 տեղերը 10-րդ տուրից հետո 6 միավորով կիսում են Սերգեյ Կարյակինը և Ֆաբիանո Կարուանան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



