Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Պատմության ամենախելագար առաջնորդները

LIFE
Shabat.am-ը գրում է.

Մարդկության պատմության ընթացքում շատ հազվագյուտ են եղել դեպքեր, երբ տերությունների առաջնորդները եղել են խելացի, բարի, նախաձեռնող ղեկավարներ, ովքեր իրապես շատ բան են արել իրեննց ժողովուրդների համար: Որպես կանոն, տարբեր թագավորներն ու այլ տիտղոսներ կրող ղեկավարները եղել են անբաններ, որոնք ցոփ ու շվայգ կյանք են վարել՝ առանց մտահոգվելու իրենց երկրի և ժողովրդի հոգսերի մասին:
Եղել են նաև այնպիսինները, որոնք պարզապես սարսափեցնում էին ժողովրդին իրենց խելագարություններով և դա հաճախակիորեն պայմանավորված էր նրանով, որ նման թագավորները ծնվում էին արյունակից բարեկամների հաճախ կնքվող ամուսնական դաշինքների արդյունքում:
Ձեզ եմ ներկայացնում պատմության 10 ամենախելագար առաջնորդներին, որոնք իշխել են տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում:

1, Գեորգ III

Сумасшедшие правители прошлых времен

Գերոգ III-ն իշխում էր Բրիտանիայում և Իռլանդիայում 59 տարի շարունակ: Նրա իշանության տարիները նշանավորվեցին անդադար ապստամբություններով, Ֆրանսիայի հետ պատերազմով և Հյուսիսային Ամերիկայում գտնվող անգլիական գաղութների հետ հարաբերությունների վատթարացումով:
Չնայած նրան, որ այս թագավորը անգլիայի պատմության մեջ ամենաշատ երեխա ունեցած սյուզերենն էր և չէր բողոքում ֆիզիկական առողջությունից, նա ուներ լուրջ հոգեկան արատներ:
1789 թվականից ի վեր Գերոգը սկսեց տառապել պրոֆիրիայի նոպաներով, որոնց ժամանակ նա դառնում էր ամբողջովին անմեղսունակ: Պատմաբանները ենթադրում են, որ նրա խելագարությունն ու կյանքի վերջում վրա հասած կուրությունը պայմանավորված էին ոչ ավել, ոչ պակաս մկնդեղի թունավորումով: Ըստ երևույթին ինչ որ մեկն անընդհատ մկնդեղ էր խառնում նրա սնունդին և խմիչքներին, բայց չնայած դրան, արքան մահացավ 82 տարեկանում:
 

2, Հուանա I Խելագար

Сумасшедшие правители прошлых времен
Հիրավի նման մականուն Կաստիլիայի թագուհին պատահականորեն չի ստացել, չնայած որ մանկապատանեկան տարիներին ոչինչ չէր խոսում, որ նա լուրջ խնդիրներ ունի գլխի հետ: Հունան ցնորվեց իր մի շարք բարեկամների բնական մահերից հետո, որոնց շնորհիվ ի դեպ նա ստացավ գահը: Նրա ամուսինը՝ Ֆիլիպ I Գեղեցիկը ևս մահացավ շատ անսպասելիորեն՝ Հուանայի հետ ամուսնանալուց մեկ տարի անց:
Ամուսնու մահվանից հետո թագուհին անմեղսունակ վիճակում էր և ակնհայտորեն խելագարվել էր: Նա ողջ երկրով մեկ շրջում էր դագաղով, որի մեջ գտնվում էր ամունսու մարմինը և ոչ մի կերպ թույլ չէր տալիս հուղարկավորել հանգուցյալին: Ավելին, նա պարբերաբար բացում էր դագաղը, որպեսզի զմայլվի իր սիրեցյալի նեխող մարմնով:
Մի խոսքով, տեսնելով դեպքերի նման զարգացումը, Հուանայի բարեկամներն արագորեն ստանձնեցին երկրի կառավարումը, կազմակերպեցին Ֆիլիպի հուղարկավորությունը, իսկ Հուանային՝ նրա հոր հրամանով մեկուսացրեցին Տորդեսիլիաս ամրոցում, որտեղ նա ապրեց մինչև 1555 թվական և որտեղ նա կնքեց իր մահկանացուն՝ նույն 1555 թվականին, երբ 73 տարեկան էր: Այդ ողջ ընթացքում նա շարունակում էր համարվել Կաստիլիայի օրինական թագուհին:
 

3, Կարլոս II

Сумасшедшие правители прошлых времен
Այս արքան դեռ մանկուց խիստ տգեղ էր, անգամ անճոռնի: Ինբրիդինգի կոեֆիցենտը նրա մոտ ընդամենը 25 տոկոս էր կազմում, որովհետև նա լույս աշխարհ էր եկել մի շարք ինցեստային հարաբերությունների շարքի վերջում, որոնք լայնորեն տարածված էին իսպանացի թագավորների շրջանում:
Կարլոսը ոչ միայն անճոռնի էր, նա նաև բավականին տկարամիտ էր, ինչը պայմանավորված էր ինչպես նար աղավաղված գենետիկայով, այնպես էլ նրանով, որ նրա ծնողները հնարավորինս մեկուսացնում էին նրան ուսումից և առհասարակ՝ մտավոր գործունեությունից՝ վախենալով տղայի թույլ առողջության համար:
Այս արքայի պատճառով, նրա իշխանության տարիներին Իսպանիան փայլուն ու հարուստ գերտերությունից վերածվեց երկրորդական եվրոպական տերության:
 

4, Կարլ VI

Сумасшедшие правители прошлых времен
Այս արքան խելագարվեց աստիճանաբար, իսկ նրա հոգեկան խնդիրները հատկապես ակնհայտ դարձան 1392 թվականի ապրիլին, երբ արքան առաջին անգամ տարավ երկարատև բարձր ջերմությունով ուղղեկցվող տենդը: Դրանից հետո նա դարձավ շատ դյուրագրգիռ և հուներից դուրս էր գալիս ցանկացած կտրուկ ձայնիից:
Մի քանի ամիս անց արքան ռազմական արշավանք ձեռնարկեց՝ մեծ բանակ հավաքագրելով, բայց քաղաքից դուրս գալուց անմիջապես հետո նրան սկսեց թվալ, որ իր հետևից անընդհատ ինչ որ շրջմոլիկ է վազում և գոռում է «Կանգնիր թագավոր, քեզ դավաճանել են»: Թագավորի հետ ինչ որ բան կատարվեց և նա անսպասելիորեն սպանելով իր զինակրին սկսեց հետապնդել հարազատ եղբորը, որին չհասնելով հարձակվեց սեփական ասպետների վրա: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նրա ձիիուն վայր չգցեցին և արքան ընկավ կոմայի մեջ:
3 օր անց նա ուշքի եկավ և անմիջապես թոշակներ նշանակեց իր կողմից սպանվածների երեխաների և այրիների համար: Այնուհետև նա հրաժարվեց իշխանությունից ի օգուտ իր հորեղբայրներին:
Հետագայում նրա մոտ ևս մի քանի նման նոպաներ եղան, որոնց արդյունքում նա վերջնականապես խելագարվեց և մերթընթմերթ էր ադեկվատ վիճակում լինում: Նրան մերթ թվում էր, թե ինքն ապակուց է և կարող է կոտրվել, մերթ բռունցքներով հարձակվում էր պատահած մարդկանց վրա, մի անգամ էլ 5 ամիս շարունակ չլողացավ ու չսափվեց:
Այսօր կատավող վերլուծությունները երկու հավանական տարբերակ են թողնում թագավորի խելագարության վերաբերյալ. նրան կամ թունավորել են, ինչի արդյունքում առաջացել հոգեկանի շեղումներ, կամ էլ նա ունեցել է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ:
 

5, Ալֆոնս VI

Сумасшедшие правители прошлых времен
Այս թագավորը շատ ծանր հիվանդություն էր տարել 3 տարեկան հասակում, ինչի արդյունքում նրա մարմնի ձախ կողմը մասամբ պարալիզվել էր, իսկ հոգեկանը՝ խաթարվել: Օրինակ, երբ նրա ավագ եղբայրները մահացան, առաջին բանը որ նա բացականչեց հետևյալն էր. «Ուռա՜, հիմա ես կլինեմ Պորտուգալիայի թագավորը»:
Արդեն հասուն տարիքում Ալֆոնսը պահում էր իրեն նույն կերպ, ինչ պատանեկության տարներին՝ երիտասարդների հետ շրջագայում էր քաղաքում ու հարբեցողությամբ էր զբաղված: Նա չէր ցանկանում ոչ սովորել, ոչ էլ երկիրը ղեկավարել: Մի խոսքով, արքան անում էր միայն այն, ինչ ուզում էր և դա տևեց այնքան ժամանակ, մինչև սեփական մայրը չըմբոստացավ ղեկավարման նման ձևին:
Սկսվեց քաղաքացիական պատերազմ որտեղ մի կողմն առաջնորդում էր Ալֆոնսը, իսկ մյուս կողմը՝ նրա թագուհի մայրը: Արդյունքում, թագուհի մայրը հաղթանակեց և արքա դարձավ Ալֆոնսի կրտսեր եղբայրը՝ Պեդրուն, այն բանից հետո երբ 1667 թվականի նոյեմբերին Ալֆոնսին ստիպեցին հրաժարվել գահին:
 

6, Սուլթան Իբրահիմ I

Сумасшедшие правители прошлых времен
Օսմանյան կայսրության ամենահանրահայտ սուլթաններից մեկը հենց Իբրահիմն էր, ով ակնհայտորեն տառապում էր հոգեկան խնդիրներից: Իր ղեկավարման տարիներին նա քիչ էր մնում իր ձեռքերով կործաներ իր երկիրըմ, այնքն վատ էր նա իշխում: Բացի դրանից, նա բացարձակ անմեղսունակ էր անձնական կյանքում: Օրինակ, նա պարզապես հիվանդագին ցանկություն ուներ իր հարեմի համար գտնել ամենագեր կնոջը և գտավ... գոշակեք, թե որտեղ... Հայաստանում... Ի դեպ, նման քաշ ունենալը այդ տարիներին խոսում էր ընտանիքի ապահովվածության մասին, իսկ Իբրահիմի հայ կինը կշռում էր ամբողջ 150 կիլոգրամ:
Իբրահիմը նրա համար թոշակ սահմանեց և շնորհեց Դամասկոսի տիրակալի տիտղոսը: Սակայն այս պատմությունը հեփի էնդ չունեցավ, որովհետև սուլթանին ասեկոսեներ հասանմ որ իր հարեմում օտար տղամարդ է եղել և Իբրահամի հրամանով սուլթանական ողջ հարեմը՝ 280 կնոջիից բաղկացած, խեղդեցին Բոսֆորի ջրերում:
Ի դեպ, ի թիվս այլ ցնորքների, նա վստահ էր, որ պալատական ավազաններում ապրող ձկնիկները պետք է սնվեն ոսկե դրամներով:
 

7, Իվան IV Ահեղ

Сумасшедшие правители прошлых времен
Ռուսիայի այս մեծ առաջնորդը շատ վաղ տարիքում կորցրեց իր ծնողներին: Նա 6 տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ և նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել նշանավոր բոյարիններ: Նրան շատ վատ էին վերաբերվում, պարբերաբար կոպտում էին և պատժում ամենաչնչին սխալմունքների համար: Արդյունքում, երեխան սկսեց աստիճանաբար խելագարվել: Նա սկսեց փոքր կենդանիներ տանջելուց իսկ 1544 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նրա հրամանով այդ ժամանակվա կառավարության ղեկավարին կերակրեցին շներին:
Չնայած ակնհայտ հոգեկան խնդիրներին, Իվան Ահեղն այնուամենայնիվ վատ ղեկավար չէր իր իշանության առաջին տարիներին: Նա ընդունում էր օրենքներ, որոնց նպատակն էր բարելավել հասարակ մարդկանց կյանքը, ինչպես նաև մի քանի հաղթական պատերազմներ անցկացրեց, ինչի արդյունքում Ռուսաստանը սկսեց սովորական տերությունից վերածվել աշխարհակալ կայսրության:
Բայցևայնպես Իվան Ահեղը հակասական պատմական կերպար է, որովհետև նրա բարեփոխումները ձեռք-ձեռքի բռնած էին գնում նրա դաժանությունների հետ:
 

8, Մարիա I Պորտուգալացի

Сумасшедшие правители прошлых времен
Թագուհու խելագարության առաջին դրսևորումները ֆիքսվել են 1786 թվականին, երբ նրան երեկույթներից մեկի վերջում իր սենյակ տարան լրիվ անմեղսունակ վիճակում: Դրանից ի վեր թագուհու վիճակը միայն ավելի ու ավելի էր վատթարանում: Նա գրեթե սննկացավ, տրվեց կրոնական ֆանատիկոսության և մելանխոլիայի, իսկ երբ մահացավ նրա սիրելի որդին, նա պարզապես էլ ի վիճակի չէր կառավարելու երկիրը:
Արդյունքում, բարձրաստիճան պետական այրերը պարզապես մեկուսացրին թագուհուն իր իսկ սենյակում, որտեղ նա մնաց մինչև 1816 թվականում մահանալը: Ականատեսները պնդում էին, որ նրա սենյակից սարսափելի ճիչեր էին լսվում պարբերաբար, որոնք տարածվում էին պալատով մեկ:
 

9, Արքայազն Սադո

Сумасшедшие правители прошлых времен
Ծնվելով 1735 թվականին, նա արդեն ամուսնացած էր 10 տարեկանում: Կորեացի պատմաբանները պնդում են, որ հայրը նրան ատում էր ի ծնե, իսկ երբ արքայազնը 17 տարեկան էր, ինքը դարձավ հայր: Երեխա ունենալուց հետո արքայազնը ծանր հիվանդացավ, բայց կենդանի մնաց, սակայն խաթարվեց նրա հոգեկանը: Նրան սկսեցին հաճախակիորեն մղձավանջներ այցելել և տեսիլքներ, թե իբր ինքը շրջապատված է տարբեր սարսափելի էակներով:
1757 թվականից նա սկսեց կտտանքների ենթարկել սեփական ծառաներին, բռնաբարել իր սիրելիին, իսկ այնուհետև նա սկսեց բռնաբարել ու սպանել աջ ու ձախ՝ ում պատահի: Թագավորին սա կատաղեցրեց և ի վերջո նրա հրամանով Սադոյին կողփեցին մի արկղի մեջ՝ առանց ջրի և հացի, որի մեջ էլ նա մահացավ 8 օր անց:
 

10, Կալիգուլա կայսր

Сумасшедшие правители прошлых времен
Այս կայսրն իր իշխանությունը շատ դրական սկսեց՝ չէղյալ համարելով մի շարք չափից ավելի խիստ օրենքներ, որոնք վերաբերվում էին Կայսեր անձը վիրավորելուն և վճարեց նախորդ կայսրերի կուտակած պարտքերը: Նա նաև իջեցրեց կայսրության հպատակներից գանձվող հարկերը: Սակայն դեռ 8 ամիս էլ չղեկավարած, Կալիգուլան ծանր հիվանդացավ (ըստ երևույթին՝ էնցիֆալիտով, որը բերեց ուղեղի վնասվածքների), իսկ առողջանալուց հետո Կալիգուլան արդեն լրիվ փոխվել էր:
Նա ստիպեց ինքնասպանություն գործել իր մի քանի բարեկամների, իսկ այլոց բարձրացրեց դեպի իշխանական օլիմպ և սկսեց պատրաստվել դեպի Բրիտանիա կատարվելիք արշավանքի: Նա մարմարյա տաղավար կառուցել տվեց իր ձիու՝ Ինցիտատուսի համար, ոը կահավորեց նաև թանկարժեք աթոռներով ու մահճակալներով (հասկանալի է, որ ձին դրանցից օգտվել չէր կարող, իսկ եթե հասկանալի չէ, ուրեմն դուք Կալիգուլան եք):
Մի անգամ Կալիգուլան հրամայում է իր պահակազորին առյուծների մենամարտին հետևող հանդիսատեսի առաջին հինգ շարքին արենա շպրտել: Բոլոր մարդիկ զոհվեցին, որովհետև արեն ա բաց թողեցին էլ ավելի շատ առյուծներ:
Կալիգուլան կտտանքների էր ենթարկում մարդկանց զուտ սեփական հաճույքի համար և կիրառում էր նորանոր ու էլ ավելի դաժան տանջնքների ձևեր: Ի վերջո Կլիգուլային սպանեցին մի քանի անհաջող մահափորձերից հետո... 
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank