Գրոզնիում ավելի քան 1 մլն մարդ Է մասնակցել Չեչնիայի Սահմանադրության օրվան նվիրված հանրահավաքին
INTERNATIONAL NEWSԱվելի քան 1 մլն մարդ Է մասնակցել Չեչնիայի Սահմանադրության օրվան նվիրված հանրահավաքին, որը տեղի Է ունեցել Գրոզնու կենտրոնական հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:
«Հասարակական-քաղաքական միջոցառմանը մասնակցել Է 1 միլիոնից ավելի մարդ»,-ասել են մամուլի ծառայությունում:
Զանգվածային ակցիայի մասնակիցներին Գրոզնու հրապարակը չի տեղավորել, եւ նրանք լցվել են հարակից փողոցներն ու պողոտաները:
Հանրահավաքի սկզբում մասնակիցներին ընթերցել են Ռուսաստանի նախագահի ուղերձը: Դրանում նշվում Է, որ Սահմանադրության ընդունումը նշանակալի իրադարձություն դարձավ Չեչնիայի բնակիչների համար, որոնք իրենց վճռական ընտրությամբ հաստատեցին Ռուսաստանի հետ միասնության, խաղաղ կյանքի, օրինականության ու իրավակարգի վերականգնման քաղաքականությունը:



