Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանի կառավարությունն ու ՄԱԿ-ն անդրադառնում են պարենային անապահովության ու թերսնուցման հարցերին

SOCIETY

Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15 տոկոսը 2010 թվականից ի վեր պարենային անապահովություն ունի, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի առջև է: Այս է վկայում կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցը: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), որը ներկայացնում է Հայաստանի տնտեսական, պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը, մատնանշում է, որ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ ամբողջական մարդկային և սոցիալ-տնտեսական ներուժին հասնելու կարողությանը:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնային տնտեսությունների 28 տոկոսը երկրի` որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի առջև: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19 տոկոսը թերաճ են, իսկ գրեթե 15 տոկոսը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրակա ն ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների (ՏՏԿԱՀ) վրա։ 

«Ազգային վիճակագրական ծառայությունը իր անվանազերծված տվյալների բազան տրամադրել էմասնագետներին, ովքեր այն օգտագործել են այս ամբողջական վերլուծությունը կատարելու ևհանձնարարականներ մշակելու համար, որոնք պարարտ հող կարող են հանդիսանալ որոշումների կայացմանհամար: Այս հանձնարարականնÕ �րը հնարավորություն կտան մեր հաջորդ սերնդի համար ավելի լավ պայմաններստեղծել: Ես նաև կցանկանայի իմ երախտիքն արտահայտել ՊՀԾ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրում իրենցանգնահատելի առաքելության համար»,- նշել է ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:
Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն կարծում է, որ «սովը գին ունի: «Ն ախկինում կատարված միջազգայինհետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածրարտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ ) վրա: Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային< b> անապահով տնային տնտեսություններնավելի քիչ կրթված անդամներ ունեն և իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը»,-ասել է Պասկալ Միշոն:
«Թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավորև ֆիզիկական< b> զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ուարտադրողականության վրա հետագա կյանքում»,-նշել է Տանյա Ռադոչայը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում: «Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էականեն, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումÕ ¨ բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ  տարիքի երեխաների,այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասինտեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն ապագայում»,- ավելացրել է Ռադոչայը:
«Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչմիայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաև ազդեցություն է ունենում տուժած երկրներիտնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստա հ չեմ, որ մարդիկգիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը: Ժամանակն է համախմբվել և քայլեր ձեռնարկել այդուղղությամբ: Միավորելով կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը և մոբիլիզացնելովռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ»,- նշել է Հայաստաում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության և գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաև առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:
Ավելին, բնական աղետների և տնտեսական սթրեսների հնարավոր ազդեցությունը տնային տնտեսությունների պարենային ապահովության վրա մեղմելու համա զեկույցը կոչ է անում բարելավել անվտանգության ցանցերը:
ՊՀԾ-ը ներկայում նպաստում է պարենային ապահովությանը և երեխաների կրթությանը՝ Հայաստանի տարրական դպրոցներում սննդարար մթերքի տրամադրման միջոցով: Գործակալությունը, որը Հայաստանում ներկա է 1993 թ.-ից, ՀՀ կառավարությանն աջակցում է ազգային կայուն դպրոցական սնունդ ծրագիր մշակելու հարցում:

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform