Yerevan, 24.October.2026,
00
:
00
BREAKING

Սահմանադրական «քյալագյոզություն»

ANALYSIS

Սահմանադրության փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո, ինչպես և սպասելի էր, հայաստանյան սոցցանցերն ու լրատվամիջոցները հեղեղվեցին տարատեսակ քննարկումներով ու քննադատություններով: Սակայն այս ամբողջ սահմանադրական խառնաշփոթի մեջ հետին պլան մղվեցին մի շարք հարցեր, որոնք, կարծում ենք, շատ ավելի կարևոր են, քան Սահմանադրության նախագծի այս կամ այն աղմկահարույց հոդվածը:

Հոդվածներն ու նրանց քննարկումը

Պետք է խոստովանել, որ իսկապես Սահմանադրության հրապարակված նախագծում առկա որոշ հոդվածներ ուղղակիորեն հակասահմանադրական ու հակաիրավական են, սակայն, միևնույն ժամանակ, նկատի ունենալով առկա վարչակարգի պարզունակ տրյուկները, ամենայն հավանականությամբ այդօրինակ հոդվածները նշվել են պարզապես «բուռն քննարկում» կազմակերպելու համար, որից հետո վարչակարգը, դրսևորելով իր «ժողովրդավար էությունը», սույն հոդվածները կփոխի մոտավորապես այն սցենարով, որին ականատես եղանք էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ. այն է` ՀԷՑ-ը «միջնորդեց» 17 դրամով թանկացնել, «մերոնք դիմադրեցին ու թանկացրեցին 6.93-ով»: Մեծ հաշվով, այս առումով նախագծում առկա հոդվածների քննարկումը լիովին տեղավորվում է ՀՀԿ-ական քարոզչության շրջանակներում:

Պե՞տք են արդյոք սահմանադրության փոփոխությունները

Սա այն առանցքային հարցն է, որը տարօրինակ կերպով առաջնային դիրքերում չէ: Ներկայումս Հայաստանում ուղղակիորեն բացակայում է սահմանադրության և կառավարման համակարգի փոփոխության հասարակական պահանջարկը: Սովորաբար նորմալ պետական համակարգերում Սահմանադրությունները ու պետական կառավարման համակարգերը փոխվում են ուղղակիորեն հանրային պահանջի կամ ճնշման տակ, որն արտացոլում է երկրում կատարված կամ կատարվող հասարակական-քաղաքական տեղաշարժերի ընթացքն ու ուղղությունը:

Բացի այս՝ առաջարկվող Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է խորհրդարանական հանրապետություն, որը նույնպես յուրօրինակ աբսուրդ է: Խորհրդարանական կառավարման համակարգը կիրառելի է և լիարժեք կարող է գործել միմիայն պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ և բազմակողմանի ձևավորված ու զարգացած բազմակուսակցական համակարգ ունեցող երկրներում: Խոսել հայաստանյան բազմակուսակցական համակարգի մասին՝ պարզապես ծիծաղելի է, քանի որ առկա քաղաքական դաշտում  ամենամեծ կուսակցության համբավ ունեցող Հանրապետականը պարզապես անձնական շահերի ու շարժառիթների հիման վրա ստեղծված քրեաօլիգարխիկ կլան է, որն իշխանությունից զրկվելուց հետո կարժանանա ՀՀՇ-ի ճակատագրին:

Քաղաքական դաշտում առկա մյուս՝ ՕԵԿ, ԲՀԿ և այդօրինակ այլ մանկլավիկ կուսակցություններին անգամ անդրադառնալու հարկ չկա, քանի որ վերջիններս հիմնականում ստեղծվել են նույն հանրապետական քրեաօլիգարխիայի ջանքերով և տարիներ շարունակ ծառայում են նրանց: Ինչ վերաբերում է իրական ընդդիմադիր մի քանի կուսակցություններին, ապա վերջիններս էական ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա և ունեն հանրային վստահելիության պակաս:

Բնականաբար նման պայմաններում քանի որ Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, ինչը նշանակում է, որ այդ փոփոխությունը, հանրաքվեն, հանրաքվեի այս կամ այն արդյունքը պարզապես ծառայելու է Սերժ Սարգսյանի ու իր վարչակարգի շահերին:

Ոչ սահմանադրությանը կամ բոյկոտ

Վերը նկարագրված իրադրությունից հետևում է, որ պարզապես պետք է պայքարել այդ փոփոխությունների դեմ, սակայն այստեղ առաջ է գալիս մեկ այլ խնդիր: Առկա վարչակարգը ոստիկանական ու բիրտ ուժի վրա հիմնված, Մարտի 1 իրականացրած, շարունակաբար ընտրություններ կեղծած կենսագրություն ունի: Սա գիտեն և ՀՀ քաղաքացիները, և ընդդիմադիր քաղաքական ուժերը: Ուստի, իմանալով այս փաստը, այն քաղաքական ուժը կամ գործիչը, որը կոչ կանի հանրությանը ոչ ասել կամ բոյկոտել փոփոխությունները, պատասխանատվություն կվերցնի տեր կանգնել հանրային «ոչ»-ի կամ բոյկոտի արդյունքներին, հակառակ դեպքում ոչ-ի և բոյկոտի քարոզչությունը սովորական դարձած պոպուլիզմի սցենարից են: Կա արդյոք ներկայումս այնպիսի քաղաքական ուժ կամ կազմավորում, որն ունակ է Հայաստանի ամենահեռավոր գյուղի ընտարտեղամասից սկսած մինչև Երևան վերահսկողություն սահմանել հանրաքվեի գործընթացի վրա, արձանագրել իրական արդյունքներ և ամենակարևորը՝ կա արդյոք այնպիսի քաղաքական ուժ, որը գիտի, թե ինչ անել «ժողովրդի ձայնի» հետ: 2013-ի և մինչ այդ տեղի ունեցած համապետական ընտրությունների ու հանրաքվեների փորձը այսօրինակ հույսեր չի ներշնչում:

Եզրափակելով՝ Սերժ Սարգսյանի վարչակարգն, ինչպես արդեն նշվեց, ընդունակ է ցանկացած քայլի, ուստի արդյոք Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների ձախողման պարագայում չունի վերարտադրության պահուստային ծրագիր, վերջիվերջո Սարգսյանը մշտապես հայտարարել է, որ անձամբ դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին:

Հարցեր, որոնց պատասխանն անորոշ է:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

 
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'