Հարձակում է կատարվել Սալահ Աբդեսլամի փաստաբանի վրա
INTERNATIONAL NEWSՓարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ենթադրյալ մասնակցի՝ Բրյուսելում կալանավորված Սալահ Աբդեսլամի փաստաբանը հայտնել Է, որ իր վրա հարձակում Է կատարվել. նրան հաջողվել Է պաշտպանվել իր վրա հարձակված անծանոթից: Այդ մասին մարտի 24-ին հայտնել Է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Սվեն Մարիի խոսքով՝ այս պատճառով նա հարկադրված Է եղել ժամանակավորապես փակել իր փաստաբանական բյուրոյի գրասենյակը՝ ապահովելու իր աշխատակիցների անվտանգությունը: Այնուամենայնիվ, պահապան ծառայությունից փաստաբանը հրաժարվել Է:
Աբդեսլամին պաշտպանելու որոշումից հետո Սվեն Մարին հարյուրավոր վիրավորական նամակներ Է ստանում Էլեկտրոնային փոստով:
Սպասվում Է, որ մարտի 24-ին փաստաբանը գանգատ կտա Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի դեմ՝՝ իր պաշտպանյալի խոստովանության հրապարակման համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Մոլենսը, Աբդեսլամը հետաքննությանը հայտնել Է, որ պետք Է Փարիզի Սեն Դենի արվարձանում մի խումբ ահաբեկիչների հետ իրեն պայթեցներ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ, սակայն հետ Է կանգնել այդ մտքից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



