Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ պետք է ուտել հղիության ընթացքում

LIFE

Առողջ կենսակերպը և ճիշտ սննդակարգը շատ կարևոր  են հղիության ընթացքում: Այս երկու կարևոր փաստերն են ապահովում մոր և պտղի առողջությունը: Ծանոթանանք այն սննդամթերքներին, որոնք անհրաժեշտ է ընդգրկել հղի կանանց ամենօրյա սննդակարգում:

Կաթ և կաթնամթերք

Կաթը և կաթնամթերքն ապահովում են  օրգանիզմը  վիտամին B12-ի, կալցիումի, ֆոսֆորի և սպիտակուցի  պաշարներով: Այս սննդարար նյութերն անհրաժեշտ են երեխայի ատամների, ոսկորների, մկանների, սրտի և արյան մակարդման համար: Կալցիումը շատ կարևոր է երեխայի ոսկորների զարգացման համար, որն էլ շատ կարևոր է դառնում հղիության վերջին շաբաթների ընթացքում: Օրական պետք է ընդունել կալցիումի 1-1.3 գ չափաքանակ: Սննդակարգում պետք է օգտագործել ցածր յուղայնության կաթ, յոգուրտ և պանիր: 2% յուղայնության մեկ բաժակ կաթը պարունակում է 293մգ կալցիում, իսկ 1բաժակ ցածր յուղայնության յոգուրտը՝ մոտ 415մգ կալցիում: Յոգուրտի մեջ առկա միկրոտարրերը կանխում են մարսողական խնդիրները և խմորիչի ինֆեկցիաները: Պետք է երկուս-երեք  չափաբաժնով կաթ և կաթնեղեն օգտագործել ամեն օր: Հղիներին խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ պաստերիզացված կաթ, բորբոսնած պանիր, բրի, քամամբեր (պանրի տեսակներ), դրանք պարունակում են լիստերիա: Լիստերիան կարող է որոշ հիվանդությունների առիթ դառնալ նորածին երեխաների մոտ: Պանիրներից խորհուրդ է տրվում օգտագործել չեդարը, պարմեզանը կամ կաթնաշոռ:

Մրգեր և բանջարեղեն

MagnesiumՄրգերը և բանջարեղենը  հարուստ են մանրաթելով, վիտամիններով, հանքանյութերով. դրանք կարգավորում են մարսողությունը և կանխում փորկապությունը: Մրգերում և բանջարեղենում առկա հիմնական սննդարար նյութերից են ֆոլիաթթուն, կալիումը, բետա-կարոտինը և վիտամին C-ն: Անհրաժեշտ է ուտել 5 չափաբաժնով տարբեր մրգեր և բանջարեղեններ: Դրանք պետք է լավ  լվացված լինեն, և պետք չէ շատ եփել, որպեսզի սննդարար նյութերը չոչնչանան:

Ավոկադո

Հղիության ընթացքում երեխայի նյարդային համակարգը և ուղեղի զարգացումը ֆոլիաթթվի բավարար  քանակության կարիք ունի: Այն հղի կանայք, ովքեր հղիությունից առաջ կամ հղիության վաղ շրջանում ֆոլիաթթվի պակաս ունեն, նրանց երեխան ողնաշարի քայքայման(spina bifida) մեծ ռիսկի է ենթարկվում: Ավոկադոն հարուստ է ֆոլիաթթվով, կալիումով, վիտամին B6-ով և վիտամին C-ով: Վիտամին B6-ով հարուստ սննդամթերքը կանխում է առավոտյան սրտխառնոցը: Ավոկադոն մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, ուստի, եթե նկատվում է քաշի ավելցուկ, ապա պետք է ուշադրություն դարձնել ավոկադոյի ճիշտ չափաքանակի օգտագործման վրա:

Գազար և բրոկոլի

 wԳազարն ու բրոկոլին պարունակում են մանրաթել, վիտամին A, վիտամին C և կարոտենոիդներ: Գազարը հարուստ է նաև ալկալիական էլեմենտներով, որոնք երիտասարդացնում են արյունը և հավասարակշռում ալկալային  թթվի մակարդակն օրգանիզմում: Այս սննդարար նյութերը հարկավոր են նաև երեխայի ոսկորների, աչքերի և ատամների զարգացման համար: Բրոկոլին լավ դետեօքսիդանտ է և կանխում է նորածնի և պտղի մոտ քաղցկեղի առաջացումը:

Սպանախ և կանաչ տերևներով բանջարեղեններ

Սպանախը, կաղամբը և այլ կանաչ տերևներով բանջարեղենները պարունակում են վիտամիններ A, C, K և շատ կարևոր նշանակություն ունեցող ֆոլիաթթու: Այս բանջարեղենները հարուստ են նաև երկաթով, որն անհրաժեշտ է մորը և մանկանը թթվածին մատակարարելու համար:

Հնդկական փշահաղարջ

Հնդկական փշահաղարջը հիանալի հակաօքսիդանտ է, և դրա  1 չափաբաժինը 20 անգամ ավելի վիտամին C է պարունակում, քան նարինջը: Հնդկական փշահաղարջը պարունակում է երկաթ, կարոտին, ֆոսֆոր և կալցիում: Այն բուժում է թութքը, բորբոքումները, անեմիան: Կարող եք օգտագործել հնդկական փշահաղարջը աղցանների մեջ կամ՝ որպես դեսերտ վայելել մեղրով:

Թուզ

Թուզը թարմ կամ չորացրած վիճակում պարունակում է ավելի շատ քանակությամբ մանրաթել, քան որևէ այլ միրգ կամ բանջարեղեն: Այն օգնում է բուժել փորկապությունը: 3 հատ թուզը պարունակում է 5գ մանրաթել: Թուզը նաև կալցիումի, կալիումի, ցինկի և երկաթի աղբյուր է: Թուզի մեջ կալիումի պարունակությունն ավելի շատ է, քան բանանի մեջ: Թուզը կարգավորում է արյան ճնշումը և հղիության ընթացքում կանխում է էկլամպսիան: Թզի չիրը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուները: Թուզը պարունակում է նաև վիտամին B6 և պրոտեոլիտիկ ֆերմենտ (proteolytic enzyme), որն օգնում է մարսողությանը:

Թռչնի միս, ձուկ և  ոչ ճարպոտ միս

Հղի կանանց ավելի շատ քանակությամբ երկաթ է հարկավոր, քան մյուս մարդկանց: Հղիության ընթացքում օրական պետք է ընդունել 27մգ երկաթ: Գառան միսը, թռչնամիսը, ձուկը, ձուն պարունակում են մեծ քանակությամբ երկաթ: Որպեսզի օրգանիզմը կարողանա երկաթը հեշտ ներծծել, նրան հարկավոր է վիտամին C-ի առկայություն: Պետք է նաև հսկել կոֆեինի չափաբաժնի օգտագործումը, քանի որ այն նվազեցնում է օրգանիզմի` երկաթը ներծծելու գործընթացը:

Ձու

Ձուն քիչ կալորիականությամբ սպիտակուցի հիանալի աղբյուր է: Սպիտակուցի մեջ առկա ամինաթթուները  նպաստում են, որ մանկան մարմինը զարգանա: Ձուն պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ և քոլին (choline), որոնք էլ նպաստում են երեխայի մոտ ցանցաթաղանթի, ուղեղի ձևավորմանը և հիշողության ֆունկցիաների կարգավորմանը: Խոլեստերինը բարձր է ձվի մեջ, բայց պարունակում է քիչ քանակությամբ հագեցված ճարպեր, 1 ձվին բաժին է ընկնում մոտ 1.5 գ հագեցված ճարպ: Հիշեցնենք, որ ձուն պետք է լավ եփել, քանի որ հում կամ թերխաշ ձուն կարող է սալմոնելոզի (salmonellosis) բակտերիաներ առաջացնել օրգանիզմում, որի հետևանքով էլ առաջանում է սրտխառնոց, փսխում, փորացավ, լուծը և բարձր ջերմություն:

Ձու

Սաղմոն ձուկը  սպիտակուցների, հանքանյութերի և կարևոր համարվող Օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր է: Սաղմոնը,  ի տարբերություն թրաձկան և սկումբրիայի, պարունակում է քիչ քանակությամբ մեթիլային սնդիկ (methyl mercury): Մեթիլային սնդիկի մեծ քանակությունը  կարող է վնասակար լինել երեխայի նյարդային համակարգի համար: Հղի կանայք շաբաթական պետք է օգտագործեն 12 ունցիա սաղմոնի չափաքանակ, որպեսզի խուսափեն մեթիլային սնդիկի հավելյալ չափաբաժնից: Ճարպոտ ձկները, ինչպես, օրինակ՝ սաղմոնը և իշխանը, վիտամին D-ի աղբյուր են:

Թռչնի միս և ոչ յուղոտ միս

Թռչնի միսը և ոչ յուղոտ միսը պարունակում են սպիտակուցներ: Միսը եփելուց առաջ տեսանելի ճարպերը հեռացրեք, քանի որ այդտեղ են կենտրոնացած այն քիմիական նյութերը, որոնք կենդանիները կուլ են տալիս: Կանաչ խոտով սնվող հավերն ավելի քիչ են հակված  վարակվելու և հարուցելու  սալմոնելայի (salmonella) վարակը:

Ընկուզեղեն

magnesium2Ընկուզեղենը պարունակում է վիտամին E և այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են պղինձը, մանգանը, մագնեզիումը, սելենը (selenium), ցինկը, կալիումը և կալցիումը: Ընկույզը ապահովում է երեխայի ուղեղի զարգացման համար կարևոր Docosahexenoic թթուն: Եթե Դուք բուսակեր եք և չեք ցանկանում ճարպոտ ձուկ ուտել, ապա կարող եք օմեգա-3 ճարպաթթուները ձեռք բերել ընկույզից: Ընկույզը կարող եք ավելացնել աղցանին, շիլային կամ տապակած սննդամթերքին:

Լոբի և ոսպ

Լոբին  և ոսպը պարունակում են երկաթ, կալցիում, ֆոլիաթթու և ցինկ: Բացի այս սննդարար նյութերից, նրանք պարունակում են նաև սպիտակուցներ և մանրաթել: Հղիության ընթացքում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը դանդաղում է, և մանրաթելը թույլ չի տալիս, որ փորկապություն առաջանա:

Հացահատիկ

Հղիների սննդակարգում շատ կարևոր է հացահատիկի օգտագործումը:  Հացահատիկը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել, վիտամին E B (B1, B2, ֆոլիաթթու և նիացին), սելեն և ֆիտոսննդարար նյութեր: Վիտամին B-ն օգնում է սպիտակուցից, ածխաջրերից և ճարպերից էներգիա ստանալ: Հացահատիկներից ցորենը, վարսակը, գարին, ցորենի ալյուրը շատ սննդարար  են: Հացահատիկները ածխաջրերի աղբյուր են, որոնք գլյուկոզայի տեսքով էներգիա են մատակարարում  արյան կարմիր գնդիկներին: Այս էներգիան հետագայում հասնում է պլացենտային և պտղին:

Վարսակ

Վարսակը հարուստ է վիտամին B-ով, երկաթով և այլ հանքային նյութերով: Այն նաև  հարուստ է  մանրաթելով, և դա Ձեզ երկար հագեցած կպահի: Վարսակի շիլան կարող եք ջրով կամ կաթով եփել:

Ջուր

Ջուրն ազատում է մարմինը թունավոր նյութերից: Համապատասխան չափաբաժնով ջուր խմելն ապահովում է արյան շրջանառությունը, մարսողությունը և հեշտացնում օրգանիզմի կողմից սննդարար նյութերի կլանումը: Այն օգնում է, որպեսզի վիտամինները, հանքանյութերը և կարևոր հորմոնները տեղափոխվեն արյան կարմիր գնդիկներ, որտեղից էլ պլացենտայի միջոցով դրանք հասնում են երեխային:

Օրական պետք է խմել 7-8 բաժակ ջուր: Այն օգնում է կանխել փորկապությունը և թութքը: Բավարար քանակությամբ ջուր խմելը թույլ չի տալիս, որ միզապարկում մեզի երկար ժամանակ մնալուց ինֆեկցիաներ գոյանան: Մեզի գույնը ցույց է տալիս, թե արդյո՞ք Ձեր օրգանիզմը բավարար քանակությամբ ջուր ստանում է, թե՞ ոչ: Եթե այն բաց դեղին է, ապա Ձեր օրգանիզմում ջրի պակաս չկա, իսկ եթե գույնը մուգ է, ապա Ձեր օրգանիզմը ջրազրկված է:  Եթե առավոտյան ունենում եք սրտխառնոց, ապա պետք է բավարար քանակությամբ ջուր խմել:

Բացի ջրից, կարելի է խմել նաև ցածր յուղայնության կաթ, ջրով բացած թարմ քամած մրգերի հյութ, ապուրներ: Հեղուկներն օրգանիզմը խոնավ են պահում և հեռացնում են տոքսինները և անպիտան նյութերը: Որպեսզի կինն առողջ հղիություն ունենա, ապա պետք է չափի մեջ ուտել տարբեր օգտակար սննդամթերքներ, որպեսզի պտուղը ստանա բոլոր անհրաժեշտ նյութերը: Քանի որ հղիությունը տարբեր կանանց մոտ անհատական կերպով է անցնում, ապա հնարավոր է, որ որոշ սննդամթերքներ դժվարամարս լինեն, որոշներն էլ հեշտ մարսվեն: Եթե որևէ սննդամթերք Ձեզ մոտ սրտխառնոց է առաջացնում, ապա ավելի լավ է որոշ ժամանակ հրաժարվել դրանից և դիմել բժշկի խորհրդին՝ այն մեկ այլ սննդամթեքով փոխարինելու համար:

Հղի կանայք չպետք է ուտեն`

1.Պապայա: Հետազոտությունները պարզել են, որ հղի կանայք պետք է ուտեն միայն հասած պապայա, քանի որ թերհաս կամ ամբողջովին չհասած  պապայան արունակում է լատեքս (latex), որն էլ կրճատում է արգանդի չափերը, ինչն իր հերթին՝ վտանգավոր երևույթ է համարվում հղիության ընթացքում:

2.Անանաս: Անանասը բրոմելեյնի (bromelain) աղբյուր է հանդիսանում, որն էլ վնասակար է հղիության ընթացքում: Այն կարող է ալերգիկ երևույթներ և աղիների թուլություն առաջացնել:

3.Ոչ պաստերիզացված հյութ: Թարմ քամած հյութը կարող է պարունակել սալմոնելայի (salmonella) հարուցիչ, որը վտանգավոր է հղիների համար:

4. Փափուկ պանիրներ: Փափուկ պանիրը պատրաստվում է ոչ պաստերիզացված կաթից: Պետք է խուսափել փափուկ պանիրների դանիական կապույտ, բրի, կապույտ բրի, գորգոնձոլա և քամամբեր տեսակներից: Փափուկ պանրի մեջ առկա է լիստերիա բակտերիան, որը կարող է պլացենտան ճեղքել և վնասել պտղին: Հղիության ընթացքում խորհուրդ է տրվում հեռու մնալ փափուկ և կիսապինդ պանիրներից, փոխարենը՝ օգտագործեք միայն պինդ պանիրներ, քանի որ դրանց պատրաստման համար օգտագործվում է պաստերիզացված կաթ:

Խմիչք

Ալկոհոլ: Հղիության ընթացքում խոսափեք ալկոհոլից: Այն կարող է հանգեցնել պտղի ալկոհոլի ախտանիշի, որն էլ կարող է վնասել երեխայի ուղեղը և ծնվելուց հետո ազդել նրա վարքի և սովորելու ընդունակությունների վրա:

Կոֆեին: Կոֆեինի չափից շատ օգտագործումը կարող է վատ հետևանքներ թողնել հղիության ընթացքում երեխայի աճի համար: Օրական պետք է օգտագործել կոֆեին պարունակող խմիչքների 200մգ չափաքանակ: Կոֆեին պարունակող խմիչքներից են կոկա-կոլան, թեյը, սուրճը և շոկոլադը: Ավելի լավ է դրանց փոխարեն օգտագործել ջուր, հյութ և կաթ:

Ոչ պաստերիզացված կաթ: Ոչ պաստերիզացված կաթը վտանգավոր է հղի կանանց համար: Ոչ պաստերիզացված կաթը պարունակում է լիստերիա, որն էլ վիժում է առաջացնում:

Մեղր: Մեղրը կարող է վարակված լինել  կլոստրիդիա սպորներով, որոնք պտղի մոտ կարող են առաջացնել բոտուլիզմ:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference