«Զվարթնոց»-ում չվերթների ժամային փոփոխություններ են կատարվել
SOCIETY«Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան-Մոսկվա NN 558 չվերթը ժամային փոփոխության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռը պետք է Մոսկվա մեկներ ժամը 20:40-ին, սակայն կմեկնի ժամը 21:30-ին:
Բացի այդ, փոխվել է նաև Երևան-Մոսկվա NN557 համարի չվերթի ժամը: Ինքնաթիռը պետք է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկներ ժամը 19:40-ին, սակայն կմեկնի ժամը 20:34-ին:
Լրատվամիջոցներում հայտնվել է հրապարակում այն մասին, որ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է, իրավապահները ստուգում են օդանավերից մեկը: Ոստիկանությունը ճշտում է «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տարածված տեղեկատվությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



