Դեղատան տեսաձայնագրող սարքն արձանագրել է գողություն կատարողի դեմքը
SOCIETYԱնհայտ անձը մարտի 20-ին, ժամը 11.16-ին մուտք է գործել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 79 հասցեում գործող դեղատուն և, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, դրամարկղից գողացել է 200.000 դրամ և դիմել փախուստի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, դեղատան տեսաձայնագրող սարքը արձանագրել է գողություն կատարողի դեմքը: Ոստիկանությունը ճանաչողներին խնդրու է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին: Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



