Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ես «ռեյտինգացավով» չեմ տառապում. Զառա Սահակյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Խոպանի տեսության» սիրուն Մարիետան, նույն ինքը՝ Զառա Սահակյանը, Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Դերասանուհին պատմել է, որ բացի սիթքոմից, մի շարք ծրագրեր ունի, որոնց մասին գերադասում է դեռևս լռել.

«Այնպես է ստացվում, որ, երբեմն, մեր նախատեսածից ուշանում են այն նախագծերը, որոնք պետք է ներկայացվեն, դրա համար կգերադասեմ դեռևս լռել առաջիկա ծրագրերի մասին՝ խոստումով, որ նոր ու հետաքրքիր նախագծեր են սպասվում»,- նշեց Զառան ու անդրադարձավ «Խոպանի տեսությանը»:

«Սիթքոմի նոր եթերաշրջանն արդեն վաղուց մեկնարկել է: Մենք ներկայանում ենք նոր գույներով, նոր տաղավարներով, երկու նոր հոյակապ դերասաններով՝ ի դեմս Անդրանիկ Հարությունյանի և Իվետա Եդիգարյանի, ովքեր շատ արագ հարմարվեցին մեր միջավայրին և իրենց ունակություններով էլ ավելի հետաքրքիր դարձրին սիթքոմը: Նոր եթերաշրջանում բավականին ակտիվացել է նաև իմ կերպարը, եթե առաջ Մարիետան շատ խեղճ էր, ընկճված, ամուսնու կողմից ուշադրության չէր արժանանում, ապա հիմա ճիշտ հակառակ իրավիճակում է՝ թե ֆինանսապես, թե որպես կին նա մեծ ուշադրության է արժանանում ամուսնու կողմից: Մարիետան արդեն հրամաններ է տալիս, հարցեր է լուծում, ամբողջ տունն իր բուռն է հավաքել, ինչն էլ ցուցադրվում է նոր հումորային իրավիճակներում»,- պատմեց Զառան:

«Ես «ռեյտինգացավով» չեմ տառապում, դերասանությունն իմ աշխատանքն է, որն այս շրջանում իրականացնում եմ «Խոպանի տեսություն» սիթքոմում: Երբեք վարկանիշային թվերի հետևից չեմ ընկել, բայց որպես չափորոշիչ ինձ համար կարևոր են այն նամակների քանակը, որոնք մեր սիթքոմի երկրպագուները գրում են ու հայտնում իրենց դրական խոսքերը «Խոպանի տեսության» վերաբերյալ: Այս առումով պետք է նշեմ նաև մարզերում բնակվող մեր հայրենակիցների արձագանքները, որոնց ականատես եղա վերջերս, նրանք ինձ հիշեցնում էին դրվագներ, նախադասություններ, որոնք ինքս չէի հիշում. Հավատացեք՝ չէի սպասում, որ այդքան աշխուժությամբ են մեզ դիտում շրջաններում, հավանաբար բովանդակությունից ելնելով նրանց համար շատ արդիական է սիթքոմի ուղղվածությունը»,- «Խոպանի տեսության» վերաբերյալ մարդկանց արձագանքներից խոսելով՝ նշեց Զառա Սահակյանը:

Նախագծի հաջողության գրավականը դերասանուհին կապում է աշխատանքային միջավայրի հետ. «Մեզ մոտ յուրաքանչյուր աշխատող՝ սկսած օպերատորներից, մինչև դերասաններ, իսկապես հասուն մարդիկ են, բոլորս գիտակցում ենք, որ պետք է հարգենք միմյանց, որպեսզի նախագծի ավարտից հետո լավ կարծիք ու անուն թողնենք. Երբ բոլորը հավաքվում են մի գաղափարի շուրջ, ապա ամեն ինչ հաջողվում է և ամենակարևորը ստեղծվում է առողջ մթնոլորտ»,- նշեց Զառան:

Խոսելով կանանց միամսյակի մասին՝ Զառա Սահակյանը նկատեց, որ ամուսինը մեկ ամիս շարունակ ծաղիկներով տուն չի գալիս, փոխարենը ողջ տարի շատ ավելի արժեքավոր ուշադրություն է ցուցաբերում իր նկատմամբ.

«Իմ ամուսինը միայն մարտի 8-ին կամ այս միամսյակին չէ, որ նվերներ է ինձ մատուցում, բայց ինձ համար ամենաթանկն այն է, երբ ամուսինս հոգ է տանում իմ մասին, երբ ես կարող եմ նկարահանումներից հոգնած տուն գնալ ու տեսնել, որ մի ամբողջ օր ամուսինս մեր բալիկին է խնամել ու դա էլ քիչ չէ, անհանգստանում է ինձ համար և հորդորում, որ սնվեմ: Դրանից թանկ բան չկա ինձ համար, ծաղիկներին ու նվերներին փող են տալիս, որ գնեն, իսկ դա անգնահատելի է, նա մի ամբողջ օր իր կյանքից նվիրում է, որպեսզի իմ հոգսը թեթևանա»,-պատմեց Զառան ու վերջում իր շնորհավորանքը հղեց բոլոր կանանց և, հատկապես, նրանց, ում ամուսինները գտնվում են «խոպանում». «Գարնանային այս հիանալի տոների կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց՝ ցանկանալով, որ իրենց ընտանիքներում ջերմություն տիրի: Շատ կցանկանամ, որ կյանքի բերումով հայ տղամարդիկ չլքեն մեր կանանց, նախևառաջ կցանկանամ, որ այդ «խոպան» գնալու պատճառները չլինեն, իսկ այն կանանց, ում տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, համբերություն եմ մաղթում, թող նրանք լավ երեխաներ դաստիարակեն, որպեսզի ամուսններն էլ վերադառնալուն պես հաճելիորեն զարմանան»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference