Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Խելացի կնոջ խելացի կանոններ

LIFE

Իմաստուն կինը միշտ հանգիստ է՝ չնայած պատժամիջոցներին եւ այլ գեոպոլիտիկ իրադարձություններին:  Նրան երբեք չես տեսնի հանրահավաքին՝ ցուցապաստառ բռնած: Նույն հանգիստ մոտեցումը տարածվում է նաեւ ընտանիքի վրա: Իմաստուն կինը երբեք չի պայքարում սկեսրոջ ազդեցության դեմ, ինչպես նաեւ ծնողներից չի նվաճում իր անկախությունը: Նա շարունակում է զբաղվել իր գործերով եւ անել այն, ինչ իրեն պետք է, երբեք ոչ մեկին որեւէ բան չապացուցելով եւ ոչ մեկի հետ չփչացնելով հարաբերությունները:  

Իմաստուն կինը նախ եւ առաջ մայր է, կին, դուստր եւ հետո միայն` խանութի տնօրեն, գլխավոր խմբագիր կամ դատախազ: Աշխատանքը նրա համար կարեւոր է, բայց առաջին տեղում չէ: Ավելի շուտ` աշխատանքը նրա շարունակությունն է:   Մինչդեռ խելացի կնոջ համար աշխատանքը եւ գաղափարն ամեն ինչից վեր են:   «Սեփական առաքելությունը կատարելիս», նա այդպես է կոչում դա, կարող է շուրջը բոլորին տրորել:  Նրա հետ համագործակցել հնարավոր է, միայն  եթե  ՆՐԱՆ ձեզնից ինչ-որ բան է պետք: Եվ ոչ երբեք հակառակ պարագայում: Թե չէ կխեղդի ինտելեկտով: 

Խելացի կինը մինչեւ հոգու խորքը վրդովված է հարեւանների, գործընկերների եւ ծանոթներից մի քանիսի բթությամբ եւ ստորությամբ: Նա իր բոլոր ուժերով ուզում է նրանց աչքից հանել ակնապանակները: Նրանց ցույց տալ, որ պետք է ոչ թե ոչխարների հոտի նման ապրել, այլ որպես անհատ: Որպես Մարդ: Իսկ իմաստուն կինը չի փորձի փոխել իր շրջապատի մարդկանց եւ աշխարհն ընդհանուր առմամբ: Նա ուրիշներին կընդունի  այնպիսին, ինչպիսին կան եւ ավելի շուտ կսկսի ինքը փոխվել: 

Իմաստուն կինը երբեք հետաքննություն չի անցկացնի եւ աչքը մտցնի իր իրավացիությունն ապացուցող փաստերը: Նա ուղղակի գիտե, որ երջանիկ է ոչ թե նա, ով իրավացի է, այլ նա, ով երջանիկ է: 

Իմաստուն կինը երբեք չի արդարանում: Նա գուցե սխալներ է թույլ տվել, չի կարողացել ընդունել իրեն տեղի ունեցածից հետո եւ առաջ գնալ:  Հակառակ սեռին նա գրավում է իր ներքին վիճակով` նախ եւ առաջ:   Արտաքինը, խելքը, տարիքը, սոցիալական դիրքը, աշխատավարձը. այդ ամենը երկրորդական է: Նա գրավում է իր վիճակով` իրեն եւ կյանքը վայելելու կարողությամբ: Իսկ խելացի կինն ավելի շուտ ժամադրությանն իրեն կպահի, ինչպես եթե հարցազրույցի եկած լիներ: Կարդարանա եւ կբացատրի, թե ինչու է բաժանվել նախկին տղամարդուց, ինչպես նաեւ կթվարկի իր ուժեղ կողմերը: 

Իմաստուն կինը սեր չի սպասում, այլ սկսում է սիրել իրեն: Ուրիշին սիրել հնարավոր է միայն, եթե քեզ լեցուն ես զգում: Նա վայելում է կյանքը. հանգստանում է լողափին, տանգոյով է զբաղվում կամ էլ հաճույքով աշխատում է: Իսկ սերը, ինչպես ասում են, ինքնիրեն կլինի: 

Նրան չի վիրավորում այն, որ տղամարդն ուզում է առաջնորդ լինել: Նա իր աշխարհն է ստեղծում եւ տղամարդուն այնտեղ է հրավիրում տիրակալի դերում: Բայց հոգու խորքում գիտե, որ ինչ էլ ասեն, այդ աշխարհի ստեղծողն ինքն է: Խելացի կնոջ հետ, ինչպես միշտ, բարդ է: Նա հանդես է գալիս արդարության օգտին: Պարզելու համար, թե զույգում ով է առաջնորդը, նա տղամարդուն կնստեցնի բանակցությունների սեղանին եւ կսկսի համեմատել աշխատավարձերը: «Ես 80 հազար եմ ստանում, իսկ դու` 50, հետեւաբար ընտանիքում իմ ձայնը 37,5 տոկոսով ավելի ծանրակշիռ է»:

Իմաստուն կինը չի քննադատում: Նա կարողանում է խոսել` պահելով սեփական արժանապատվության զգացումը եւ չստորացնելով նրան, ում հետ խոսում է: 

Աղբյուրը` NEWS.am STYLE

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank