Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը լրագրողներին ներկայացրել է Զատկի խորհուրդը
SOCIETYԹուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Սուրբ Զատկի հետ կապված խորհրդարանի լրագրողներին ներկած ձվեր ու Զատիկի թխվածք է հյուրասիրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Sondakika կայքի հայտնել է, որ CHP-ի հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ քրիստոնյաները մարտի 27-ին նշելու են Սուրբ Հարության տոնը, որի ուրախությունը ցանկանում է կիսել լրագրողների ու մյուս պատգամավորների հետ։
Խոսքի վերջում Սելինա Դողանը ներկած ձվեր ու Զատկի թխվածք է հյուրասիրել լրագրողներին եւ ձու «կռվացրել» իր գործընկերներից մեկի հետ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



