Հայ ըմբիշները չեն մասնակցի Մ-23 Եվրոպայի առաջնությանը
SPORTՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նպատակահարմար չի գտնում Հայաստանի հավաքականների մասնակցությունը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը:
2015 թվականին հայ ազատ ոճայիններից Մ-23 տարեկանների չեմպիոն էր դարձել 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) դարձել էր փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձել էր 75 կգ քաշայինների բրոնզե մեդալակիր, իսկ Սարգիս Քոչարյանը (80կգ)՝ փոխչեմպիոն:
2016 թվականի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 29-ից ապրիլի 4-ը Բուլղարիայում: